Ֆիլմը ներկայացնում է Նիք Նեյլորին՝ Big Tobacco-ի գլխավոր խոսնակին, ով առաջխաղացնում է ծխախոտն՝ օգտագործելով սպին մարտավարություններ ու միաժամանակ փորձելով օրինակ ծառայել իր 12-ամյա որդու համար: Նիքը օգտագործում է համապատասխան մարքեթինգային ռազմավարություններ ու «խորամանկ մեսիջներ» և վերափոխում մարդկանց կարծիքը ծխախոտի մասին՝ ներկայացնելով այն դրական լույսի ներքո։ Ֆիլմի ընթացքում նա հանդես է գալիս մի պարզ մեսիջով՝ «Առողջ ծխեք»։