Մեր գլխում գտնվող 150 սմ2 ծավալ և մոտավորապես 1-2 կիլոգրամ քաշ ունեցող փոքրիկ օրգանն իր մեջ պարունակում է ավելի քան 100 միլիարդ կենդանի հյուսվածք և 1 միլիոն կիլոմետրի հասնող կապող մանրաթելեր` նեյրոններ։ Ավելին, բնականոն գործունեության համար նրան անհրաժեշտ է մոտավորապես 60 վտ հզորություն ունեցող լամպին համարժեք էներգիա։
Իսկ ինչպե՞ս է այն իրականում աշխատում։ Հայտնի փաստ է, որ մեր ուղեղը բաղկացած է 2 կիսագնդերից։ Ձախը տրամաբանական մտածողության կենտրոնն է (լեզվային, մաթեմատիկական կարողություններ, խոսք), իսկ աջ կիսագունդը՝ ստեղծագործ մտածողության կենտրոնն է (արվեստի, երաժշտության ընկալում, ոգեշնչում և այլն)։
Սրանից բացի, մեր ուղեղը բաղկացած է նաև 3 առանձին շերտերից, որոնք հանդիսանում են անկախ օրգաններ՝ լիովին տարբերվող հյուսվածքային կառուցվածքով և գործառույթներով։ Դրանք են՝
«Նոր» ուղեղը՝ մտածող։ Այն մշակում է ռացիոնալ ինֆորմացիան։
«Միջին» ուղեղը՝ զգացող։ Այն մշակում է էմոցիաները և ներքին զգացմունքները։
«Հին» ուղեղը՝ որոշումներ կայացնող։ Այն հաշվի է առնում նախորդ 2 ուղեղներից ստացված ինֆորմացիան և կայացնում է վերջնական որոշում։
Հին ուղեղն իրենից ներկայացնում է մի պարզունակ օրգան, որը մարդու էվոլյուցիոն գործընթացի արդյունքն է։ Հին ուղեղն անվանում են նաև «սողունային» ուղեղ։ Գոյություն ունեն մի շարք հետազոտություններ, ըստ որի ապացուցվում է հին ուղեղի գերակշռումը որոշումներ կայացնելու գործընթացում։ Հին ուղեղը սահմանում է այն, թե որ ինֆորմացիան կուղարկվի նոր ուղեղ և ինչպիսի որոշումներ կկայացվեն։ [1], [2]
Մարքեթինգի և վաճառքի ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկն է պարզել, թե ինչպես կարելի է դիմել ու հասնել մարդու հին ուղեղին։ Ըստ Harvard Business Review հետազոտող Մայքլ Դ․Հարիսի` մարդիկ որոշումներ են կայացնում, հիմնվելով էմոցիաների վրա, ապա փնտրում և ռացիոնալ բացատրություն են տալիս դրանց։ [3]
Հիմա մենք գիտենք, որ վերջնական որոշումները կայացվում են մեր հին ուղեղի միջոցով՝ այն ուղեղի, որն անգամ բառեր չի հասկանում։
Իսկ հնարավո՞ր է արդյոք ընդհանրապես ազդել հին ուղեղի վրա։ Այո՛, հնարավոր է։ Հին ուղեղին «հասնելու» համար սկզբում մենք պետք է սովորենք խոսել լրիվ այլ լեզվով։ Նեյրովաճառքը այդ լեզվին տիրապետելու ուղիներից մեկն է։
Այս թեմայով շուտով անցկացնելու եմ ՆԵՅՐՈՎԱՃԱՌՔ վերնագրով մի յուրահատուկ սեմինար-պրակտիկում։