5 պատճառ, թե ինչու Ձեր մարքեթինգն աչքի չի ընկնում

Author Հայկ Մանասյան
5 պատճառ, թե ինչու Ձեր մարքեթինգն աչքի չի ընկնում
1. Բրենդը դիֆերենցված չէ։ Եթե Ձեր մարքեթինգային մեսիջները նման են մյուսներին, ապա Ձեր «բրենդը» որոշ ժամանակ անց չի տարբերվի և կխառնվի ամբոխի հետ։ «Վաճառքի հագեցած շուկայում նմանվել նշանակում է ձախողվել» — Սեթ Գոդին։
2. Հետադարձ կապը բացակայում է, սոցիալական մեդիայի գրառումների հավանումները և մեկանաբանությունները քիչ են։ HubSpot-ի 2023թ.-ի զեկույցում նշվում է, եթե չկա հետադարձ կապ, ապա Ձեր մեսիջները չեն գրավել լսարանին:
3. Բրենդի առաջարկն ունիկալ չէ։ Հաճախորդները չեն հասկանում, թե ինչու պետք է ընտրեն հենց Ձեզ։ Օրինակ՝ Tesla-ի ինովացիաները և էլեկտրական մեքենաների ունիկալ առաջարկը շուկայում նրան դարձրել են գերիշխող:
4․ Բրենդի ներկայացումը կայուն չէ, որն էլ իր հերթին շփոթեցնում է հաճախորդներին։ Օրինակ՝ Apple-ը կայուն ձևով պահպանում է իր մինիմալիստական վիզուալները բոլոր հարթակներում, ամրապնդելով իր պրեմիում բրենդի կերպարը:
5. Բրենդի կողմից կայացվող որոշումները տվյալահեն չեն։ Ըստ Forbes-ի՝ տվյալների վրա հիմնված մարքեթինգային որոշումները 6 անգամ ավելի շահութաբեր են դարձնում բրենդը։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն