Խելացի անձնակազմ: Հետաքիքիր միջավայր: Հայկ Մանասյանը լավագույնն է: Շնորհակալ եմ…
Սպասվող 1-օրյա սեմինար
Սկիզբը՝ 06/12/2025
Վաճառքը և՛ գիտություն է և՛ արվեստ։ Իսկ խելացի վաճառքը՝ վաճառելու գիտությունը վարպետորեն կիրառելու արվեստ է։ Այս սեմինարը հիմնված է մարդկային էության խորքային հետազոտությունների վրա և մասնակիցներին տալիս է վաճառելու արվեստին տիրապետելու ամենակարևոր գաղտնիքները։ Մասնակցելով սեմինարին՝ այս յուրահատուկ ձևաչափով ու բովանդակությամբ կառուցված սեմինարին և կհասկանաք, թե իրականում ինչ նուրբ արվեստ է վաճառքը։


Նրանք հաճախորդների սպասարկման և վաճառքի իրենց հմտությունները վերածել են թրեյնինգային մոդուլների, որոնք օգնում են իրականացնել արդյունավետ քայլեր՝ բարելավելու հաճախորդների գոհունակության մակարդակը և աշխատակիցների կատարողականը։
Մենք չենք կարող ավելի գոհ լինել Manassian Group-ի նվիրվածությունից, հարմարվողականությունից և սպասարկման փորձից: Նրանք անգնահատելի գործընկերներ են, ովքեր նշանակալի դեր են խաղացել հաճախորդակենտրոն մշակույթի ամրապնդման մեջ բոլոր ցանցերում։
Թրեյնինգի մոդուլներն ու քեյսերը մշակված էին շուկայի իրավիճակի և խնդիրների հիման վրա՝ ըստ մեր կարիքներին ու պահանջներին։ Վաճառքի թիմի հետադարձ կապը ցույց է տվել, որ թրեյնինգը ինֆորմատիվ էր, կրթող ու հետաքրքիր։
«SALESPRO»-ն ներառել է ինովացիոն գործիքներ ու վաճառքնե իրականացնելու լավագույն մոդելներ։ Թրեյնինգի արդյունքները ապացուցում են, որ Հայկը Հայաստանի լավագույն թրեյներներից է։ Իմ թիմը հասել է առավելագույն արդյունքի կարճ ժամանակահատվածում։
Պրն Հայկ Մանասյանը կիրառեց իր մեծ փորձառությունն ու հմտությունները խմբային աշխատանքների և պրակտիկ քեյսերի քննարկման ընթացքում, ինչն էլ "SalesPro" թրեյնինգը դարձրեց արդյունավետ ու էականորեն բարելավեց թիմի վաճառքային հմտությունները։
Բիզնեսի և վաճառքային պրոցեսների, մարքեթինգի դիֆերենցման ու շուկայի ընդլայնման Ձեր առաջարկները ցույց տվեցին այն պոտենցիալ բիզնես հնարավորությունները, որոնց չէինք անդրադարձել։
Ծանոթանալով մեր բիզնեսի մշակույթին ու տարբերակիչներին, նրանք սահմանել են բիզնեսը վարելու նոր ուղիներ։ Նրանք սահմանել են վաճառքի աճի պոտենցիալ կետերը և համապատասխանեցրել են մեր բիզնեսի կարիքները վաճառքի բաժնի կարողություններին։

Աշխատելով մշակութային և արժեքային մեծ բազմազանություն ունեցող ընկերությունների հետ ձևավորել ենք բիզնես լուծումների հարուստ շտեմարան։ Բիզնեսի կայուն աճի ապահովման խորհրդատվությունն իրականացվում է ունիկալ տեսլականի, մեթոդիկաների և հայաստանյան բիզնեսներում աշխատող գործիքակազմերի միջոցով։

Ընկերության բիզնես նպատակների հետ իդենտիֆիկացվելու ձգտումը օգնում է, որ մենք ներդնենք ամենաարդյունավետ լուծումները։ Մարքեթինգային, վաճառքային և կառավարման փորձարկված ալգորիթմների, անհատականացված լուծումների միջոցով էլ հենց իրականանանոմ են բիզնեսի համար կարևոր փոփոխությունները։

Խորհրդատվական մեր կարողությունների կորն անընդհատ վեր է բարձրանում՝ ամեն օր ներթափանցելով բիզնեսի նոր ինդուստրիաներ։ Դիվերսիֆիկացված փորձառության շնորհիվ մենք գիտենք, թե ինչպես է աճում բիզնեսը։ Լավ զինված ենք և խիզախորեն մարտնչում ենք, երբ հարցը վերաբերում է հաճախորդի մոտ շոշափելի արդյունքների ամրագրմանը:
Խելացի անձնակազմ: Հետաքիքիր միջավայր: Հայկ Մանասյանը լավագույնն է: Շնորհակալ եմ…
Ցանցի գլխավոր տնօրեն
Չէի պատկերացնում, որ այսքան օգտակար և հաճելի կլինի բիզնեսի կառավարման մասին նոր տեղեկություններ, գիտելիքներ ու գործիքներ ստանալը։
Հիմնադիր
Օգտակար ինֆորմացիայով հարուստ բիզնես-պրակտիկում էր։ Ինձ բավականին մտորելու և ընկերության ամենօրյա աշխատանքում փոփոխություններ մտցնելու առիթ տվեց։ Շնորհակալ եմ։
Հիմնադիր-տնօրեն
Առաջին անգամ եմ մասնակցում դասընթացի, որտեղ շատ մանրամասն ու հանգամանալից բացատրվեց ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ընթացքում օգտագործել եմ դասընթացից ստացած գիտելիքները և ստացել եմ շատ դրական արդյունքներ:
Հիմնադիր տնօրեն
Պրն. Մանասյանը վերականգնեց իմ վաճառքի հմտությունները և բոլորիս մոտ արթնացրեց սովորելու ցանկությունը: Նա տվեց հնարավորություն դուրս գալու «կաղապարներից», ձևավորել ավելի ճկուն վաճառքի ռազմավարություն:
Տնօրեն
Նման դասընթացները պարտադիր են բոլոր ընկերությունների համար։ Կառուցողական են, ինֆորմատիվ և ուսուցողական։
Հիմնադիր
Վերլուծելով ինֆորմացիան հասկանում ես՝ ինչքան թույլ օղակներ կա, որոնց մասով պետք է աշխատանքներ տարվեն, նաև հասկանում եմ ինքս ինչքան աշխատանք ունեմ կատարելու սեփական հմտությունների վրա։ Դասընթացը մեծ հայելի էր, որ ցույց տվեց պատկերացրածի և իրականության մեծ տարբերությունը։
Հիմնադիր
Հերթական անգամ այցելում եմ Հայկ Մանասյանի սեմինարին և կրկին շատ գոհ եմ։ Նրա սեմինարները միայն վաճառքների և մարքեթինգի մասին չեն, այլ մի ամբողջ խորը հոգեբանական վերլուծություն է։ Այս ամենով նա ցույց է տալիս վաճառքների հիմքում ընկած «արվեստը»։
Հիմնադիր
Ընդհանուր առմամբ լավ և պրոդուկտիվ է ամեն ինչ, դասական տեսաբանների և մասնագետների փորձի ու մտքերի վրա հիմնված։
Հիմնադիր Տնօրեն
Ստացա այն մաքսիմալը, որը հնարավոր էր ստանալ 2 օրվա ընթացքում: Կարծում եմ պարոն Մանասյանի կողմից կատարված մեծ աշխատանքը կխթանի Հայաստանի բիզնես ոլորտի ձևավորումը, զարգացումը և դիրքավորումը:
Հիմնադիր
Ամեն ինչ շատ լավ ու հասկանալի էր, մեզ մնում է այն իսկապես կիրառենք բիզնեսի զարգացման փուլերում։
Տնօրեն
Իմ կատարած որոշումներից ամենաճիշտն է․ այս դասերն անցկացնել Հայկ Մանասյանի հետ, որի համար նույնիսկ 0,00000001% չեմ զղջացել։ Այս դասերն օգնեցին ինձ ոչ միայն գործնականում, այլև անձնականում։
Հիմնադիր տնօրեն
Այս դասընթացից շատ նոր գիտելիքներ ձեռք բերեցի թիմային աշխատանքները կազմակերպելու համար։ Հասկացա, որ միշտ պետք է կրթել աշխատակիցներին, անկախ այն մտավախություններից, որ նրանք կարող են հեռանալ։ Հասկացա, որ մարքեթինգի և վաճառքի արդյունքում կարելի է հասնել սիներգիայի։ Դասընթացից կողմոնորոշվեցի, թե ինչ նոր գործառություններ պետք է ունենա մեր կազմակերպության վաճառքի և մարքեթինգի թիմը։
Գործադիր Տնօրեն
Շատ արդյունավետ բիզնես-պրակտիկում էր՝ հագեցած թանկ և օգտակար ինֆորմացիայով։ Սա այն դեպքն է, որ ստանում ես մի քանի անգամ ավելին, քան վճարում ես։
Կոմերցիոն տնօրեն
Վաճառքի բարդ գործիքները մատուցվեցին շատ մատչելի ձևով։ Եթե բաց թողնես այս բիզնես-պրակտիկումը, միգուցե պարտված ես, քանի որ մրցակիցներդ արդեն իսկ մասնակցում են։ Ինտերակտիվ էր, ոգևորիչ էր և պարտադրող, որ կոնկրետ քայլեր ձեռնարկես։
Հիմնադիր տնօրեն
Հայկ Մանասյանը հմուտ է և կարողանում է իր բազմամյա փորձն ու խորը գիտելիքները մատչելի և համակարգված ներկայացնել լսարանին։ SMART Վաճառքները կառուցված էր գրագետ և համեմված պրակտիկայից բխող հաջող օրինակներով։
Հիմնադիր տնօրեն

Փիթեր Դրաքեր
Ավստրիացի, ամերիկյան մենեջմենթի խորհրդատու, հեղինակ, մանկավարժ
«Եթե դու չես կարողանում չափել, ապա դու նաև չես կարողանում կառավարել»։

Ֆիլիպ Կոտլեր
Ամերիկացի մարքեթոլոգ, մարքեթինգի պրոֆեսոր և խորհրդատու
«Ընկերությունները պետք է ուշադրություն դարձնեն ոչ թե որևէ բան անելու ծախսերին, այլ շատ կարևոր բաները չանելու հետևանքներին»։

Ալբերտ Էյնշտեյն
Գերմանացի տեսաբան ֆիզիկոս
«Մենք չենք կարող խնդիրները լուծել այն նույն մտածողությամբ, որով ստեղծել ենք դրանք»։

Ջոն Ռոքֆելլեր
Ամերիկացի բիզնեսմեն, բարերար, մարդկության պատմության առաջին դոլլարատեր-միլիարդատեր
«Բիզնեսում հաջողությունը կգա դեպի Ձեզ, եթե սովորական բաներն անեք անսովոր լավ ձևով»։
Ցանկանում եք համագործակցե՞լ, լրացրե՛ք հայտը, մենք կկապվենք Ձեր հետ
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։