Հիմնադրվեցինք որպես IBS Consulting Group բիզնես խորհրդատվական ընկերություն
Սկսեցինք ակտիվորեն աշխատել Հայաստանյան բիզնեսների հետ մի շարք կարևոր խորհրդատվական ուղղություններով
Մշակեցինք և սկսեցինք իրականացրել սպասարկման, վաճառքի, մարքեթինգի ու կառավարման ուղղություններով բազմաինդուստրիալ կորոպորատիվ թրեյնինգներ
Հայաստանյան շուկայում ներդրեցինք իր ձևաչափով ու բովանդակությաբ լրիվ նոր «SMART Վաճառքներ» – Վաճառքի բաժինների կառավարում բիզնես պրակտիկումը։
Գործարկեցինք բիզնեսների համար շատ արդյունավետ մի նոր ուղղություն՝ «Վաճառքների Express Խորհրդատվություն» ձևաչափը։ Սրանք բաց, գործնական հանդիպումներ էին ընկերությունների TOP ղեկավարների հետ՝ քննարկելու Ձեր բիզնեսում առկա վաճառքների հետ կապված խնդիրները։
Մշակեցինք և սկսեցինք իրականացնել յուրահատուկ կոնտենտով բացառիկ «Վաճառելու արվեստը» սեմինարը, որն ըստ էության վաճառքի մասնագիտության հազարամյակների պատմության խորքից դուրս բերված գաղտնիքների և ժամանակակից մեթոդների ու գործիքների մի յուրահատուկ սիմբյոզ է։
Վերանայումների և ռեբրենդինգի տարի էր։ Խորքային հետազոտությունների արդյունքների վերլուծությունը մեզ տարավ ռեբրենդինգի ճանապարհով։ IBS Consulting Group-ը դարձավ «Manassian Group» բիզնես կրթական և խորհրդատվական կենտրոն։
Հիմնեցինք Հայաստանում առաջին և միակ վաճառքի դպրոցը՝ «Manassian Sales School»-ը։
Մշակեցինք և գործարկեցինք նոր կրթական պրոդուկտ՝ «Synchrone Marketing» սեմինարը, որը տալիս է մարքեթինգի և վաճառքի բիզնես պրոցեսների սինխրոնիզացման օգտակար մոդելներ, գործիքներ ու տեխնիկաներ։
Մեկնարկեցինք «Վաճառքի մասնագետների ինկուբատոր» ծրագիրը։
Մշակեցինք և իրականացրեցինք «Neuro Վաճառք» սեմինար-պրակտիկումը, որը տալիս է գնորդի որոշումներ կայացնելու պրոցեսի և համարժեք վաճառքային ստրատեգիա ընտրելու հիմնավորված գիտական մոտեցումներ։
Բիզնես դրպոցի դասընթացների հարստացման տարի էր, որոնց շարքում ավելացան «Դիֆերենցող Մարքեթինգ» նոր կրթական ծրագիրը, որի նպատակը հենց վաճառող մարքեթինգի աշխատող մեխանիզմների տրամադրումն է, բիզնեսների TOP ղեկավարների համար նախատեսված «SMART Բիզնես Մենեջմենթ» դասընթացը
Շուկա ներդրվեց բազմաթիվ նոր խորհրդատվական ծառայություններ․ Բիզնեսի համակարգային դիագնոստիկա, Վաճառքի համակարգերի աուդիտ և նոր համակարգի ներդրում, Մարքեթինգային գործառույթների դիագնոստիկա, Կառավարման պրոցեսների դիագնոստիկա, Ստրատեգիական որոշումների դիագնոստիկա, Պրոցեսների սինխրոնիզացիա, Փորձառության կառավարում, Մարքեթինգային կառավարման մոդելի ներդրում և ստրատեգիայի մշակում, Պրոդուկտային պորտֆելի կառավարում, ROI և արդյունավետության բարձրացում, AGILE (ՃԿՈՒՆ) կառավարում, Ստրատեգիական աճի կառավարում, Փոփոխությունների կառավարում ևԿառավարչական դիզայն։
Բիզնես դպրոցի շրջանակներում մշակեցինք և իրականացրեցինք 2 նոր՝ «Անշարժ գույքի վաճառքներ» և «Երիտասարդ Բիզնեսմեն» կրթական ծրագրերը։
Արժանացել ենք «Որակի նշան» մրցանակին։
Կազմակերպել ենք «Բիզնես բարդ բանակցություններ» դասընթացը։ Վերսկսել ենք «Վաճառքի մասնագետների ինկուբատոր» ծրագիրն ու հիմվել ենք Հայաստանում առաջին մասնագիտական թեստավորման կենտրոնը։
Manassian Sales School բիզնես դպրոցի հիմնադիր Հայկ Մանասյանը պարգևատրվեց որպես բիզնես մտքի առաջատար
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։