Հակիրճ նկարագրություն
«1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակներում դուք կկարողանաք հեշտությամբ քարտեզագրել ձեր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի: Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե փորձառու ձեռներեց, «1-Էջանոց մարքեթինգային պլանը» ձեր բիզնեսի աճը խթանող մարքեթինգային պլան ստեղծելու ամենահեշտ ու ամենաարագ ձևն է:
Այս հեղափոխական գրքում դուք կբացահայտեք՝
Ինչպես ձեռք բերել նոր հաճախորդներ և ավելի մեծ շահույթ ստանալ արդեն իսկ եղածներից:
Ինչպես վաճառքի գործարք կնքել նրանց հետ՝ հանգելով այն բանին, որ Ձեզ խնդրեն վերցնել իրենց փողը:
Ինչպես ոչնչացնել մրցակիցներին և դարձնել Ձեզ միակ տրամաբանական ընտրությունը:
Ինչպես բարձր գին պահանջել ձեր ապրանքների և ծառայությունների դիմաց և այնպես անել, որ հաճախորդները շնորհակալություն հայտնեն ձեզ դրա համար:
• Ներգրավեք նոր հաճախորդներ
• Վաստակեք էլ ավելի շատ
• Տարբերվեք բազմությունից
Հեղինակի մասին
Ալլան Դիբը ձեռնարկատեր է, մարքեթոլոգ և ՏՏ մասնագետ: Նա հիմնել է, զարգացրել և ապա հեռացել բազմաթիվ հաջող բիզնեսներից: Նրա վերջին բիզնեսներից մեկը հիպերմրցակցային հեռահաղորդակցության ոլորտում էր: Business Review Weekly-ն (BRW) անվանել է այն Ավստրալիայի ամենաարագ զարգացող ընկերություններից մեկը։ Ալլանը սիրում է օգնել բիզնեսին գտնել նորարարական ուղիներ՝ տեխնոլոգիների և մարքեթինգի միջոցով բիզնեսի աճ հեշտացնելու ուղղությամբ:
Լեզու Տևողություն
Ռուսերեն 7։32։20