Գրկեք ձեր ատողներին

Թեման՝ Սպասարկում

Հակիրճ նկարագրություն

Ընկերությունների 80%-ը պնդում է, որ նրանք մատուցում են բացառիկ հաճախորդների սպասարկում, սակայն նրանց հաճախորդների միայն 8 %-ն է համաձայն դրա հետ: Այս գիրքը կօգնի Ձեզ փակել այդ բացը՝ վերաձևավորելով Ձեր հաճախորդների սպասարկումը՝ բացառիկ փորձառություններ մատուցելու համար: Սմարթֆոնների և սոցիալական մեդիայի գրեթե համընդհանուր կիրառությունը հիմնովին փոխել է բողոքների էությունը: Քննադատները («ատողները») այժմ կարող են արտահայտել իրենց դժգոհությունն ավելի արագ և ավելի հրապարակայնորեն, քան երբևէ: Այս միտումները հանգեցրել են բողոքների ընդհանուր աճի և շատ բիզնեսների այն համոզմունքի, որ նրանք պետք է ընտրեն, թե որ քննադատություններին պետք է պատասխանել : Բեսթսելերի հեղինակ Ջեյ Բեյերը ցույց է տալիս, թե ինչու է այդ մոտեցումը մեծ սխալ: Հիմնվելով մեր բողոքելու եղանակի, վայրի և պատճառների վերաբերյալ ուսումնասիրության վրա, գիրքն ապացուցում է, որ կան բողոքողների երկու տեսակ, որոնցից յուրաքանչյուրն ունեն  շատ տարբեր դրդապատճառներով:

Հեղինակի մասին

Ջեյ Բեյերը Convince & Convert-ի նախագահն է, որը հաճախորդների առցանց սպասարկման և թվային մարքեթինգի խորհրդատվական և մեդիա ընկերություն է: Նա հինգ գրքերի հեղինակ է, ներառյալ New York Times-ի բեսթսելեր «Յութիլիթի»-ն: Նա հոդվածներ է գրում Inc., Entrepreneur և Forbes.com-ի համար, վարում է աշխարհի թիվ 1 կոնտենտ մարքեթինգի բլոգը և հյուրընկալվել է մի քանի մրցանակակիր փոդքասթներում:

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ