Չափեք այն, ինչ կարևոր է

Թեման՝ Կառավարում

Հակիրճ նկարագրություն

Նպատակները սահմանում են ըստ նրա, թե ինչի ենք ձգտում հասնել. հիմնական արդյունքները ցույց են տալիս, թե ինչպես են այդ առաջնահերթ նպատակները իրականացվելու՝ կոնկրետ, չափելի գործողություններով որոշակի ժամանակահատվածում: Բոլորի նպատակները պետք է լինեն թափանցիկ են ամբողջ կազմակերպության համար: OKR-ները (Objectives and Key Results) բացահայտում են կազմակերպության ամենակարևոր աշխատանքը: Դրանք կենտրոնացնում են ջանքերը և խթանում համակարգումը: Դրանք աշխատակիցներին պահում են ճիշտ ուղու վրա: Դրանք կապում են նպատակները բաժինների միջև՝ միավորելով և ամրապնդելով ամբողջ ընկերությունը: Այս գրքում Դոերը կիսվում է բազմաթիվ քեյսերի ուսումնասիրություններով, որոնց պատմողների թվում են Բոնոն և Բիլ Գեյթսը, ցույց տալու համար այն կենտրոնացումը, ճկունությունը և աճը, որ OKR-ները խթանել են այդքան հաջողակ կազմակերպություններում:

Հեղինակի մասին

Ջոն Դոերը ճարտարագետ է, հայտնի կապիտալիստ և Kleiner Perkins-ի նախագահը: Նա Google-ի և Amazon-ի սկզբնական ներդրողն ու տնօրենների խորհրդի անդամն էր և օգնել է ստեղծել ավելի քան կես միլիոն աշխատատեղ և աշխարհի երկրորդ և երրորդ ամենաարժեքավոր ընկերությունները:  Kleiner Perkins-ից դուրս Ջոնն աշխատում է սոցիալական ձեռնարկատերերի հետ՝ հանրային կրթության, կլիմայական ճգնաժամի և գլոբալ աղքատության ոլորտներում փոփոխություններ մտցնելու համար: Ջոնը Obama Foundation-ի և ONE.org-ի տնօրենների խորհրդի անդամ է:

 

Ռեսուրս ստանալու հայտ

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն