Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ

Թեման՝ Ֆինանսներ

Հակիրճ նկարագրություն

Գրքում ներկայացված է տարբեր սոցիալական խավերի երկու հայրերի պատմությունը, ցույց տալու համար, թե ինչ են սովորեցնում հարուստ հայրերն իրենց երեխաներին և ինչ չեն սովորեցնում աղքատները։ Այս գրքի հիմնական առաքելությունը ընթերցողին ֆինանսական գրագիտություն սովորեցնելն է (ֆինանսական կրթություն), բիզնես սկսելու և ձեռք բերելու հմտություններ՝ ակտիվների ներդրմամբ, անշարժ գույքի ներդրմամբ։ Ինչպես նաև գիրքը բարձրացնում է ֆինանսական մտածողությունը (ֆինանսական IQ), բարելավվում գործարար և ֆինանսական հմտությունները։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքում կան առակային ոճով գրված հատվածներ, որտեղ Կիյոսակին ներկայացնում է իր կյանքի պատմությունը՝ հիշողություններն իր մանկության, «երկու հայրիկների» և նրանցից ստացած դաստիարակության տարբերությունների մասին։

Հեղինակի մասին

Ռոբերտ Կիյոսակին ամերիկացի (ճապոնական ծագմամբ) գործարար, ներդնող, գրող և ուսուցիչ։ Առավել հայտնի է իր «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքով։ Հեղինակ է 22 գրքերի, որոնք վաճառվել են ավելի քան 26 միլիոն օրինակով։ Մշակել է ուսուցողական «Կանխիկի հոսք 101» սեղանի խաղը՝ նախատեսված զարգացնելու ֆինանսական ռազմավարությունը և դրա շարունակությունը՝ «Կանխիկի հոսք 202»։

   Լեզու     Տևողություն
                  
Ռուսերեն     5։49։38

Ռեսուրս ստանալու հայտ

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն