Վաճառիր կամ քեզ կվաճառեն

Թեման՝ Վաճառք

Հակիրճ նկարագրություն

Անկախ նրանից՝ դուք վաճառում եք Ձեր ընկերության արտադրանքը տնօրենների խորհրդի սենյակում, թե փորձում եք համոզել ինքներդ Ձեզ առողջ սնվել, կյանքի ամեն ինչ կարող է և պետք է դիտարկվի որպես վաճառք: Եվ ըստ վաճառքի փորձագետ Գրանտ Կարդոնի, վաճառքի սկզբունքների իմացությունը նախապայման է ցանկացած տեսակի հաջողության համար:
«Վաճառիր կամ քեզ կվաճառեն» գրքում Կարդոնը վերլուծում է տեխնիկաները և մոտեցումները, որոնք անհրաժեշտ են ցանկացած ոլորտում վաճառքի արվեստին տիրապետելու համար: Դուք կսովորեք, թե ինչպես վարվել մերժման դեպքում, վերափոխել բացասական իրավիճակները, կրճատել վաճառքի շրջափուլերը և երաշխավորել Ձեր հաջողությունը: Կարդոնը նաև ներկայացնում վատ տնտեսության պայմաններում վաճառքի հաջողության էական տարրերը:

Հեղինակի մասին

Գրանտ Կարդոնը ղեկավարում է 7 մասնավոր ընկերություն և մասնավոր անշարժ գույքի ֆիրմա՝ Cardone Capital-ը, որն ունի ավելի քան 5 միլիարդ դոլար արժողությամբ բազմաբնակարան ակտիվների պորտֆել: Նա աշխարհի լավագույն քրաուդֆանդերներից մեկն է և ձեռք է բերել ավելի քան 880 միլիոն դոլար սեփական կապիտալ սոցիալական մեդիայի միջոցով: Նա հանդես է գալիս Discovery Channel-ի «Undercover Billionaire» հաղորդաշարի 2-րդ եթերաշրջանում, որտեղ ստանձնում է 90 օրում միլիոն դոլարանոց բիզնես կառուցելու մարտահրավերը: Գրանտը նաև New York Times-ի բեսթսելերների հեղինակ է՝ 11 բիզնես գրքերով, ներառյալ «The 10X Rule»-ը, որը հանգեցրեց Կարդոնի կողմից 10X Գլոբալ Շարժման և 10X Աճի Համաժողովի հիմնադրմանը, որն այժմ աշխարհի ամենամեծ բիզնես ձեռնարկատիրական համաժողովն է:

   Լեզու     Տևողություն
                  
Ռուսերեն      6։12։37

Ռեսուրս ստանալու հայտ

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն