Իդեալական ղեկավարը

Թեման՝ Կառավարում

Հակիրճ նկարագրություն

Գրքում քննարկվող հիմնական գաղափարն այն է, որ իդեալական առաջնորդը, մենեջերը կամ ղեկավարը՝ իդեալական այն իմաստով, որ նա կարող է ինքնուրույն իրականացնել կազմակերպության երկարաժամկետ և կարճաժամկետ արդյունավետության ու օգտավետության համար անհրաժեշտ բոլոր դերերը, գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ:
Հեղինակը այն խոսում է հետևյալ հարցերի մասին՝
— Եթե ոչ ոք չի կարող լինել այն իդեալական ղեկավարը, որի կարիքն ունեն կազմակերպությունները, ապա ի՞նչ պետք է արվի սխալ կառավարումից խուսափելու համար:
— Ինչպե՞ս ճիշտ կառուցել ընկերությունը:
— Ինչպե՞ս կառավարենք այն խնդիրները, որոնք անխուսափելիորեն կառաջանան տարբեր ոճեր ունեցող անձանցից բաղկացած թիմում:

Հեղինակի մասին

Իցխակ Ադիզեսը աշխարհի առաջատար կառավարման մասնագետներից մեկն է և միջազգայնորեն բեսթսելեր հեղինակ: Նա գրել է 27 գիրք, որոնք թարգմանվել են ավելի քան 31 լեզուներով: Նրա «Կորպորատիվ կյանքի փուլեր» գիրքը (ընդլայնված և վերահրատարակված որպես «Կորպորատիվ կյանքի փուլերի կառավարում») Library Journal-ի կողմից անվանվել է Տասը լավագույն բիզնես գրքերից մեկը:

   Լեզու     Տևողություն
                  
Ռուսերեն      4։40։47

Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի այցելու, 

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։