Հարցրու մայրիկին

Author Ռոբ Ֆիցպատրիկ
Lang Ռուսերեն
Duration 4։03։07

Թեման՝ Սպասարկում

Հակիրճ նկարագրություն

Ասում են, որ չպետք է մայրիկին հարցնել՝ արդյո՞ք Ձեր բիզնես գաղափարը լավն է, թե՞ ոչ, քանի որ նա սիրում է Ձեզ և պատրաստ է նույնիսկ ստել: Իրականում այդ հարցը պետք չէ տալ ոչ ոքի, քանի որ բոլորն էլ, թեկուզ մի փոքր կստեն Ձեզ: Հաճախորդների 99%-էլ է նույնն անում։
Ճշմարտությունն ասելը նրանց պատասխանատվությունը չէ: Ճշմարտությունը գտնելը՝ Ձեր պատասխանատվությունն է։ Հաջողակ ձեռներեց լինելու համար Դուք պետք է իմանաք, թե ինչպե՞ս և ի՞նչ հարցեր տալ: Ռոբ Ֆիցպատրիկի գրքում Դուք կսովորեք, թե ինչպես դա անել։ Պետք է ընդունել, որ սխալվելը հեշտ է, իսկ ճիշտ հարցադրումն ու մոտեցումը՝ դժվար։ Գիրքը ցույց կտա Ձեզ, թե ինչպես հաճախորդների հետ զրույցները կարող են սխալ ընթանալ և ինչպես կարելի է արդյունավետ կառավարել այդ գործընթացը:

Հեղինակի մասին

Ռոբ Ֆիցպատրիկը 10 տարվա փորձ ունեցող ձեռնարկատեր է, ով մեծ ուշադրություն է դարձնում հաճախորդներից ավելի որակյալ տեղեկատվություն ստանալու ուղիներին: Նա ի սկզբանե ծրագրավորող էր, և իր համար ավելի հեշտ էր գտնվել էկրանի մյուս կողմում, քան վարել բիզնես հանդիպումներ: Ֆիցպատրիկը փորձել է մշակել ուղեցույց՝ արդյունավետ հանդիպումներ վարելու վերաբերյալ։ 

Ռեսուրս ստանալու հայտ

Այս ռեսուրսը հասանելի է միայն նշված խմբերի անդամներին։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն