Ու՞ր է իմ պանիրը

Թեման՝ Մարքեթինգ

Հակիրճ նկարագրություն

«Ո՞ւր է իմ պանիրը» աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է. այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ: Բոլորը գիտեն, որ ամեն փոփոխություն չէ, որ լավ է կամ անգամ անհրաժեշտ: Սակայն, ապրելով մի աշխարհում, որն անընդհատ փոփոխվում է, օգտակար է ձեռք բերել անհրաժեշտ միջոցներն ու գործիքները, որոնք կօգնեն պատրաստ լինելու փոփոխություններին կյանքի ցանկացած պարագայում և չվախենալ դրանցից:
Հեղինակի մասին

Պատրիկ Սփենսեր Ջոնսոն ամերիկացի բժիշկ է, գրող և կառավարման խորհրդատու։ Լայն ճանաչում է ստացել որպես երեխաների համար «ValueTales» գրքերի շարքի և The New York Times-ի բեսթսելերների ու Publishers Weekly վավերագրական գրականության ցանկում ընդգրկված մոտիվացնող «Ո՞ւր է իմ պանիրը» գրքի հեղինակ։ Նա նաև «Այո կամ Ոչ։ Լավագույն որոշումների ուղեցույց» գրքի հեղինակն է։ Կառավարման փորձագետ և գրող Քենեթ Բլանշարի հետ համահեղինակությամբ պատրաստել է «Մենեջեր մեկ րոպեում» գրքերի շարքը։

   Լեզու     Տևողություն
                  
Ռուսերեն      1։14։43

Ռեսուրս ստանալու հայտ

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն