Բողոքը՝ նվեր է

Author Ջանել Բարլոու
Lang Ռուսերեն
Duration 7։21։15

Թեման՝ Սպասարկում

Հակիրճ նկարագրություն
Բարձրակարգ սպասարկումը կարևոր է, բայց բարձարակարգ սպասարկում ապահովող միայն մի քանի ընկերություններ կան: Ինչու՞ է դա այդպես: Գերազանց ծառայություն մատուցելու հայեցակարգը բավականին պարզ է, բայց չափազանց դժվար է այն կիրառել գործնականում: Եթե ցանկանում եք Ձեր բիզնեսի սպասարկման որակը բարձրացնել և սովորել, թե ինչպե՞ս օգտագործել բողոքները որպես զարգացման աղբյուր, ապա այս գիրքը Ձեզ համար է։ Պատրաստ եղեք բացահայտել, թե ինչպես կարելի է գերազանց սպասարկումը դարձնել Ձեր բիզնեսի նշանաբանը։ Գրքի վերնագիրը կարող է մոլորության մեջ գցել ընթերցողին, քանի որ այն կարծես թե խոսում է միայն բողոքների լուծման մասին։ Չնայած այն հանգամանքին, որ «բողոք», «պահանջ» և «վերականգնում» բառերը բավական հաճախ են հանդիպում, գիրքը նվիրված է շատ ավելի կարևոր և լայն թեմայի՝ «Ինչպե՞ս հասնել գերազանցության հաճախորդների սպասարկման ոլորտում»:

Հեղինակի մասին
Ջանել Բարլոուն հայտնի է որպես խորհրդատու, հեղինակ, մրցանակակիր բանախոս: Նրա ամենաշատ վաճառվող գրքերը հաճախորդների գրագետ սպասարկման մասին են: Նա աշխատել է այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են World Bank Group-ը, HP-ն ու DHL-ը։

Ռեսուրս ստանալու հայտ

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն