Ինչպե՞ս հաղթահարեցի ձախողումը և հասա հաջողության վաճառքի ոլորտում

Թեման՝ Վաճառք

Հակիրճ նկարագրություն

29 տարեկանում Ֆրենկ Բեթջերը պարզապես ձախողված ապահովագրություն վաճառող էր: Իսկ 40 տարեկանում արդեն ուներ իր սեփական առանձնատունը և կարող էր անգամ անցնել թոշակի: Ո՞ր վաճառելու նրա գաղտնիքը, որն օգնեց Բեթջերին վերափոխել իր կյանքը և դառնալ Ամերիկայի ամենաբարձր վարձատրվող վաճառողներից մեկը: Պատասխանը կարելի է գտնել այս գրքում: Բեթջերը կիսվում է իր անձնական փորձով և ներկայացում վաճառքի իր սկզբունքները: Նա ներկայացնում է կրթող պատմություններ և քայլ առ քայլ ուղեցույցներով այն մասին, թե ինչպես պետք է զարգացնել հաջողակ վաճառողի ոճը, էությունն ու ներկայությունը: Բեթջերի քննարկած հիմնական թեմաներն են՝

  • Նվիրվածության ուժը
  • Ինչպես հաղթահարել վախը
  • Բանալի բառը՝ կասկածամիտ գնորդին վերածելու համար նվիրյալի
  • Վստահություն շահելու ամենաարագ ուղին
  • Վաճառքը փակելու 7 ոսկե կանոնները


Հեղինակի մասին

Ֆրենկլին (Ֆրենկ) Բեթջերը վաճառող է և գրող-հեղինակ: Իր կարճատև բեյսբոլի կարիերայից հետո Բեթջերը զբաղվել է վաճառքով ու աշխատել կահույքի խանութում, որտեղ պետք է հավաքեր դեբիտորական պարտքերը։ Այնուհետև նա սկսել է վաճառել ապահովագրություն, բայց առաջին 10 ամիսների ընթացքում ոչինչ չի ստացվել նրա մոտ և նույնիսկ մտածել է հանձնվելու մասին: Բայց շուտով Բեթջերը բացահայտում է վաճառքի հաջողության իր գաղտնիքները, և հետագայում դառնում բեստսելեր գրքերի հեղինակ։

    Լեզու       Տևողություն
                      
Ռուսերեն         7:24:48

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ