Ինչպե՞ս վերափոխել մանրածախ առևտուրն ամեն ինչ այնպես չանելով

Ճյուղը՝ Մանրամեծածախ առևտուր

Թեման՝ Կառավարում, Վաճառք

Հակիրճ նկարագրություն

Ինչպե՞ս կառուցել մեծ սննդի ցանց՝ սկսելով փոքր կաթնամթերքի կրպակից և չվերցնելով ոչ մի վարկ: Ինչպե՞ս դուրս գալ կարմիր օվկիանոսից, սուզվել կապույտի մեջ և տարեկան կրկնապատկել շրջանառությունը: Ինչպե՞ս 10 տարվա ընթացքում չկորցնել ստարտափի ոգին: Ինչպե՞ս կառավարել ավելի քան 5000 աշխատակից ունեցող ընկերությունը՝ առանց խիստ հրամանների և կանոնակարգերի, սահմանված KPI-ների և պլանավորված տարեկան բյուջեի:
Ինչպիսի՞ն պետք է լինեն կառավարիչները նման ընկերությունում: Ինչպե՞ս է ընդհանրապես ընտրվում թիմը, որը չեն ուզում լքել: «ՎկուսՎիլլ» և «Իզբյոնկա» սննդի ցանցերը ծանոթ են շատերին, նրանց արտադրանքը սիրում են և խորհուրդ տալիս ընկերներին: Ընկերությունը ներխուժեց առողջ սննդի շուկա և հեղափոխություն կատարեց մանրածախ առևտրում: Եվգենի Շչեպինը ներկայացնում է ընկերության հաջողությունների և ձախողումների, պլանների և ակնկալիքների, աշխատակիցների և գնորդների հանդեպ վերաբերմունքի պատմությունը և, իհարկե, այն մարդկանց մասին, առանց որոնց «ՎկուսՎիլլ»-ը երբեք չէր դառնա այնպիսին, ինչպիսին կա այսօր:

Հեղինակի մասին

Եվգենի Շչեպինը ժամանակակից ռուս գրող և ձեռնարկատեր է, «ՎկուսՎիլլ» առևտրային ցանցի արտաքին հաղորդակցությունների կառավարիչը:

   Լեզու     Տևողություն
                  
Ռուսերեն      4։51։28

Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի այցելու, 

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։