Մենեջմենթ․ կազմակերպության բնույթն ու կառուցվածքը

Թեման՝ Կառավարում

Հակիրճ նկարագրություն

Ինչպե՞ս են տարբեր բիզնեսներ ստեղծում իրենց կազմակերպության կառուցվածքը: Ինչպե՞ս են ձևավորվում բիզնես նպատակները: Ինչպե՞ս են ղեկավարները կայացնում կարևոր ռազմավարական որոշումներ:
Աշխարհահռչակ կառավարման տեսաբան Հենրի Մինցբերգը, վերլուծելով իրական ընկերությունների աշխատանքը, հիմնավորված պատասխաններ է տալիս տարբեր տեսակի կազմակերպությունների կառավարմանն առնչվող այս և շատ այլ կարևոր հարցերի։
Գիրքը օգտակար կլինի սկսնակ և փորձառու ղեկավարների, ինչպես նաև բուհերի և բիզնես դպրոցների ուսանողների և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են ժամանակակից կազմակերպությունների և կառավարման խնդիրներով:

Հեղինակի մասին
Հենրի Մինցբերգը աշխարհահռչակ սոցիոլոգ և տնտեսագետ է, կառավարման պրոֆեսոր, բիզնեսի կառավարման ոլորտում բազմաթիվ հրապարակումների հեղինակ։ Նա ներկայացնում է մենեջմենթը որպես
— արվեստ, որին տիրապետել առանց փորձի անհնար է։ Միայն փորձի շնորհիվ կարելի է հասկանալ կառավարչական գործընթացի անսահման շատ նրբությունները, սեփական գիտելիքները գործածել տրված առաջադրանքի ենթատեքստում։
— գիտություն, որի հիմքը կարելի է ուսանել և որը կարելի է գործածել։

   Լեզու         Տևողություն
                       
Ռուսերեն        18։45։24

Ռեսուրս ստանալու հայտ

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն