Հակիրճ նկարագրություն
Սպենսեր Ջոնսոնը ներկայացնում է, թե ինչպես «1 րոպե» մեթոդներով կարելի է ունենալ իրական և տևական հաջողություն վաճառքի ոլորտում՝ նվազագույն ժամանակ և ջանք ներդնելով։ Դուք կսովորեք ավելի շատ վայելել Ձեր աշխատանքը և կյանքը՝ բացահայտելով «ինքնավարության» ու «նպատակով վաճառելու» արդյունավետ գաղտնիքները։ «1-րոպեանոց վաճառքի մասնագետը» պարզ, հեշտ և անգնահատելի ուղեցույց է, որը կարող է նպաստել Ձեր ֆինանսական բարգավաճմանն ու անձնական բարեկեցությանը։
Հեղինակի մասին
Սպենսեր Ջոնսոնը աշխարհի ամենահարգված մտածողներից ու սիրված հեղինակներից մեկն է։ Ջոնսոնը ստացել է հոգեբանության բակալավրի աստիճան Հարավային Կալիֆորնիայի համալսարանից, բժշկական մագիստրոսի աստիճան՝ Վիրաբույժների Թագավորական քոլեջից, ինչպես նաև անցել է բժշկական պրակտիկա Մեյո և Հարվարդի բժշկական հիվանդանոցներում։ Սպենսեր Ջոնսոնի գրքերի ավելի քան 46 միլիոն օրինակներ են տպագրվել, ու նրանք թարգմանվել են 47 լեզուներով։
Ռուսերեն 2:13:02