Պատրաստված է Ամերիկայում․ ինչպե՞ս ես ստեղծեցի Wal-Mart-ը

Author Սեմ Ուոլթոն
Lang Ռուսերեն
Duration 7։59։09

Ճյուղը՝ Մանրամեծածախ առևտուր

Թեման՝ Վաճառք

Հակիրճ նկարագրություն

Այսօրվա մանրածախ առևտրի բարդ աշխարհում, որտեղ մրցակցությունը երբեք ավելի սուր չի եղել, շատ ընկերություններ բախվում են հիմնական խնդիրին՝ ինչպե՞ս հաջողությամբ ընդլայնել իրենց բիզնեսը և ստեղծել կայունության հիմքեր։ «Պատրաստված է Ամերիկայում» գրքում Սեմ Ուոլթոնը ներկայացնում է հենց այս խնդրի լուծման ճանապարհները՝ կիսվելով իր անձնական փորձով, սկզբունքներով և մանրածախ առևտրի գաղտնիքներով, որոնք թույլ են տվել Walmart-ին զարգանալ փոքր խանութից մինչև աշխարհի խոշորագույն մանրածախ ցանց։ Գիրքը նկարագրում է ԱՄՆ-ում մանրածախ առևտրի ոլորտի ընդլայնումը, զեղչային առևտրի բումը և 60-70-ական թվականներին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նախնական փուլերը։ Այն կարևոր ուղեցույց կարող է լինել նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ոլորտի լավագույն փորձը, ուսումնասիրել արդյունավետ և փորձարկված մեթոդներ ու ձևավորել իրենց յուրահատուկ մոտեցումը՝ հաջողության հասնելու համար։

 

Հեղինակի մասին

Սեմ Ուոլթոնը գործարար է, Walmart և Sam’s Club խանութների ցանցերի հիմնադիրը, 20-րդ դարի մանրածախ առևտրի թագավորը: Առաջին անգամ, բիզնեսի պատմության մեջ, 20 տարուց պակաս ժամանակահատվածում նա հասցրեց վաճառքի ծավալը 1 միլիարդ դոլարի: Այսօր Walmart ցանցն ունի ավելի քան 6000 խանութ, որտեղ աշխատում են 2,8 միլիոն աշխատակիցներ:1985-ից 1988 թվականներին Forbes ամսագիրը ճանաչել է Սեմ Ուոլթոնին որպես Ամերիկայի ամենահարուստ մարդ։ Հիմնադրի մահից 25 տարի անց Walmart-ը զբաղեցրել է 17-րդ տեղը Forbes Global-ի աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների ցանկում:

Ռեսուրս ստանալու հայտ

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն