Սկզբում խախտեք բոլոր կանոնները

Թեման՝ Կառավարում

Հակիրճ նկարագրություն
Աշխարհի լավագույն մենեջերները ունեն մեկ ընդհանրություն. նրանք չեն վարանում խախտել ավանդական կանոնները: Նրանք չեն հավատում, որ բավականաչափ թրեյնինգ անցած մարդը կարող է հասնել այն ամենին, ինչին ցանկանում է: Gallup Organization-ից Մարկուս Բուքինգհեմը և Կուրտ Քոֆմանը ներկայացնում են «մեծ» մենեջերների իրենց խորը ուսումնասիրության արդյունքները:
Բուքինգհեմը և Քոֆմանը բացատրում են, թե ինչպես են լավագույն ղեկավարներն ընտրում իրենց կադրերին, ինչպես են նրանք սահմանում նպատակներն ու ակնկալիքները և, վերջապես, ինչպես են մենեջերները «զարգացնում» իրենց աշխատակիցներին։ Այս գիրքն առաջինն է, որն ապացուցում կապը աշխատակիցների կարծիքների և արտադրողականության, շահույթի, հաճախորդների բավարարվածության և շրջանառության մակարդակի միջև:

Հեղինակի մասին
Մարկուս Բուքինգհեմը կատարում է գլոբալ բիզնես հետազոտություններ և հայտնի է իր աշխատություններով, որոնք ներկայացնում են, թե ինչ են անում ամենաարդյունավետ լիդերները և բարձր կատարողական ունեցող մարդիկ: Նա «Նյու Յորք Թայմս»-ի ամենահայտնի հեղինակներից է և նրա հոդվածները համարվել են վերջին 100 տարվա Harvard Business Review ամենաազդեցիկ հոդվածներից։

  Լեզու         Տևողություն
                        
Ռուսերեն           7։59։02

Ռեսուրս ստանալու հայտ

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն