Հակիրճ նկարագրություն
Բանավոր խոսքի շնորհիվ կատարվում է վաճառքների 19%-ը, և այն ազդեցություն է ունենում հաճախորդների 90%-ի վրա: Բոլորն էլ իրենց գնում կատարելու որոշումը կայացնում են ընկերների կամ ծանոթների խորհուրդների հիման վրա: Բայց ընկերությունների միայն 1%-ն է մշակում հաճախորդների հետ զրույցներ վարելու ստրատեգիաներ: Վաճառքի և սպասարկման մասնագետները պետք է գտնեն այն տարբերվող ստրատեգիան, որը կօգնի գերազանցել հաճախորդների ակնկալիքները։ Գրքում քննարկվում են հետևյալ թեմաները․
— Ինչու՞ և ինչպե՞ս են հաճախորդները խոսում
— Ավելի քան 30 քեյսերի քննարկումներ
— 4-5-6 մեթոդը
Հաճախորդները խոսում են այն ամենի մասին, ինչը տարբերվում է, և անտեսում են այն, ինչը կարող են տեսնել ամենուր։ Այդ իսկ պատճառով հեղինակներն առաջարկում են ոչ միայն տարբերվել, այլ նաև ներկայացնում են անհրաժեշտ ալգորիթմը։
Հեղինակների մասին
Ջեյ Բաերը ձեռնարկատեր է, հանրաճանաչ 6 գրքերի հեղինակ և հինգ միլիոն դոլար արժողությամբ ընկերությունների հիմնադիր։ Hall of Fame-ի գլխավոր խոսնակն է, ինչպես նաև Convince & Convert մարքեթինգի խորհրդատվական ընկերության հիմնադիրը, որը նպաստում է ամենահայտնի բրենդների առաջխաղացմանը:
Դանիել Լեմինը հանրահայտ հրապարակախոս է, Fortune 500 ընկերությունների խորհրդատու և Convince & Convert-ի վերլուծաբան: Նա օգնում է բրենդներին և ղեկավարներին առաջխաղացնել իրենց բրենդի թվային հեղինակությունը և «պաշտպանել» այն: Նրա աշխատանքը կենտրոնացած է բրենդների թվային ներկայության և հեղինակության բարելավման վրա, ինչի միջոցով նա նպաստում է բրենդների աճին և հաջողությանը: