Բիզնեսի արժեշղթայի վերլուծության օգուտները

Author Հայկ Մանասյան
Բիզնեսի արժեշղթան ռազմավարական գործիք է, որը ներկայացվել է Մայքլ Փորթերի կողմից 1985 թվականին։ Վերաբերում է բիզնեսի՝ հումքը պատրաստի արտադրանքի վերածելու և հաճախորդներին իրական արժեք մատուցելու քայլերին։
Բիզնեսի արժեշղթայի վերլուծության օգուտներն են՝
1. Մեծացնում է շահույթի մարժան
Ներքին գործընթացները օպտիմիզացնող բիզնեսները կրճատում են ծախսերը 20%-ով և ավելացնում շահույթի մարժան: (McKinsey & Company) Օրինակ՝ “Just-in-Time (JIT)” «մատակարարումը ճիշտ ժամանակին» մեթոդի կիրառումը զգալիորեն նվազեցնում է ծախսերը։
2. Ուժեղացնում է մրցակցային դիրքը
Մայքլ Փորթերը նշել է․ «Մրցակցային առավելությունն աճում է այն Արժեքից, որն ընկերությունը ստեղծում է իր գնորդի համար»: Բացահայտելով ապրանքները դիֆերենցող կամ ծախսերը նվազեցնող գործընթացները՝ բիզնեսն ուժեղացնում է մրցակցային դիրքը։
3. Տալիս է աճի նոր հնարավորություններ
PwC-ի ուսումնասիրության տվյալներով՝ բիզնեսների 65%-ը մեկ տարվա ընթացքում գտնում է աճի նոր ուղիներ։
4. Դարձնում է արդյունավետ ռազմավարական որոշումների կայացումը
Արժեշղթան վերլուծող բիզնեսներն ռազմավարական որոշումների կայացման մեջ գերազանցում են մրցակիցներին 30%-ով։ (BCG)
Արժեքը արդյունավետ փոխանցելու համար օպտիմալացրեք արժեշղթայի առաջնային փուլերը՝
1) ներգնա լոգիստիկա,
2) գործառնություններ,
3) արտագնա լոգիստիկա,
4) մարքեթինգ և վաճառք,
5) սպասարկում
Հիշե՛ք, եթե որևէ փուլում արժեք չի ստեղծվում, ապա հաջորդ փուլին անցնելը դառնում է անարդյունավետ և ծախսատար։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն