Երբ Ձեր բիզնեսի բյուջեն քիչ է, որոշ ոլորտներ դառնում են ռեսուրսները վերաբաշխելու համար գերակա ուղղություններ: Նման իրավիճակներում ազատ, թեկուզև համեստ ռեսուրսները ուղղվում են մարքեթինգային միջոցառումների, որպեսզի խթանվեն ընդհանուր վաճառքները: Այս պայմաններում, հաճախ բիզնեսների կողմից բյուջեի ավելորդ վատնում է համարվում հաճախորդների սպասարկման թիմի վրա կատարվող ներդրումները, քանի որ միշտ հարց է առաջանում՝ ինչպես կարող են այդ ծախսերը ռեալ կերպով բարելավել իրավիճակը:Գտնում եմ, որ ի հակադրություն տարածված կարծիքին, Ձեր հաճախորդների սպասարկման թիմը պետք է լինի նույնքան մեծ ուշադրության կենտրոնում, (եթե ոչ ամենամեծ), որքան Ձեր բիզնեսի այլ բաժինները: Դեռ այդ կարծիքի՞ն չեք…
Ինչու՞ է հաճախորդների սպասարկումը կարևոր Հաճախորդների բարձրակարգ սպասարկումը ծայրահեղ կարևոր է, որովհետև այն առանցքային նշանակություն ունի Ձեր ներկա հաճախորդներին պահելու և նրանցից ավելի շատ արժեք ստանալու հարցում: Գոհացուցիչ և հիացնող հաճախորդային սպասարկում ապահովելու շնորհիվ բիզնեսները կարող են նվազեցնել հաճախորդների ձեռքբերման ծախսերը և ձևավորել լոյալ հաճախորդների մեծ զանգված, ովքեր էլ իրենց հերթին կընդլայնեն այդ բազան իրենց ընկերներով ու ծանոթներով: Երջանիկ հաճախորդներն ավելի լավ են հասկանում Ձեզ, երբ որոշ փոփոխություններ են լինում Ձեր բիզնեսում, ավելի քիչ զգայուն են գնային աճի նկատմամբ և ավելի պատրաստակամ են օգտվելու Ձեր բիզնեսի նոր առաջարկներից: Ուրեմն հաճախորդների սպասարկման բարելավման մեջ կատարված ցանկացած ներդրում նպաստում է Ձեր բիզնեսի թափանիվի ակտիվացմանը, քանի որ գոհ ու լոյալ հաճախորդները դառնում են Ձեր բրենդի յուրահատուկ քարոզիչները և այդպիսով օգնում են Ձեզ առանց հավելյալ ծախսերի գտնել նոր հաճախորդներ:
7 անժխտելի փաստերն են․
01. Եղած հաճախորդներին պահելն ու զարգացնելն ավելի էժան կլինի, քան նորերին ներգրավելը
02. Հաճախորդի սպասարկման պրոցեսը զուգահեռաբար կներկայացնի նաև Ձեր բրենդը, առաքելությունն ու արժեքները
03. Հաճախորդների սպասարկման օղակի երջանիկ աշխատողները հենց իրենք էլ կստեղծեն երջանիկ հաճախորդներ
04. Գոհ և բավարարված հաճախորդները խորհուրդ կտան Ձեր բիզնեսը ուրիշներին և կառաջխաղացնեն Ձեր պրոդուկտները
05. Բարձրակարգ սպասարկումը կնպաստի, որ գործող հաճախորդները դառնան ավելի հավատարիմ
06. Հաճախորդները կճարեն ավելին շատ, եթե մատուցեք բարձրակարգ սպասարկում
07. Սպասարկման բարձրակարգ մասնագետները Ձեր բիզնեսին կփոխանցեն իրենց արժեքավոր մտքերը, գաղափարներն ու փորձառությունը