Բիզնես խորհրդատվության միֆերը

Author Հայկ Մանասյան

Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա առանձնացրել ենք 5 տարածված միֆ բիզնես խորհրդատվության վերաբերյալ։

Միֆ 1։ « Բիզնես #խորհրդատուները տալիս են միայն տեսական գիտելիք»։

Իրականություն։ Ըստ HBR-ի հետազոտության՝ ղեկավարների 70%-ը նշում է, որ բիզնես խորհրդատվությունը նպաստել է պրակտիկ խնդիրների լուծմանը:

Միֆ 2: «Բիզնես խորհրդատվությունը միայն խոշոր կորպորացիաների համար է»:  Իրականություն։ Փոքր և միջին բիզնեսների ղեկավարների 60%-ը նշում է, որ այն բարձրացրել է եկամտաբերությունը միջինում 25%-ով։ (Small Business Trends

Միֆ №3։ «Բիզնես խորհրդատվությունը չափազանց թանկ է»:

Իրականություն։ Ըստ McKinsey & Company-ի՝ որակյալ խորհրդատվության վրա ծախսված յուրաքանչյուր դոլար ետ է վերադառնում 10 դոլարի տեսքով: 

Միֆ №4։ «Բիզնես խորհրդատուները լիարժեք չեն հասկանում առանձին վերցված յուրաքանչյուր բիզնեսի ունիկալությունը»։

Իրականություն։ Լավագույն խորհրդատուները տալիս են Ձեր բիզնեսի խնդիրներին համապատասխան լուծումներ: 

Միֆ №5։«Խորհրդատուները աշխատում են բիզնեսի թիմի փոխարեն»:

Իրականություն։ Նրանք աշխատում են թիմի հետ, ոչ թե նրանց փոխարեն: Բերում են փորձ և գործիքներ,  որոնք օգնում են թիմին աճել: 

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն