Խելացի անձնակազմ: Հետաքիքիր միջավայր: Հայկ Մանասյանը լավագույնն է: Շնորհակալ եմ…
Ուժեղ բրենդ ունենալը կարևոր է մյուսներից դիֆերենցվելու համար: Շատ բիզնեսներ դժվարանում են ձևավորել իրենց բրենդի ազդեցիկ ինքնությունը ու հաճախ նմանվում են մրցակիցներին: Բրենդինգի կայուն ռազմավարություն չմշակելը կարող է խոչընդոտել հաճախորդների հավատարմությանը և շահութաբերությանը: Այս վարպետության դասը ներկայացնում է հզոր բրենդ ստեղծելու ռազմավարությունները, որոնք կարող են օգնել թիրախավորել Ձեր լսարանին, դիֆերենցվել և խթանել կայուն աճը:
Այս վարպետության դասի ընթացքում քննարկելու ենք այն ապացուցված ռազմավարությունները, որոնք կօգնեն ստեղծել հզոր բրենդ ու նպասել բիզնեսի կայուն աճին: Մենք կանդրադառնանք բրենդի ազդեցիկ պատմության ստեղծմանը, որը համապատասխանում է Ձեր թիրախային սեգմենտին: Վարպետության դասի ընթացքում դուք կսովորեք, թե ինչպես չափել ուժեղ բրենդինգ ունենալու ֆինանսական ազդեցությունը:
Մասնակիցների 82%-ը նշել են, որ արդեն սկսել են կիրառել բրենդի ստրատեգիաները։
Ընկերությունները նկատել են, որ 6 ամսվա ընթացքում բրենդի իրազեկման մակարդակը բարձրացել է 18%-ով։
Մասնակիցների 59%-ը նշել են, որ ավելի լավ են հասկանում, թե հաճախորդների որ սեգմենտին պետք է թիրախավորեն։
Խելացի անձնակազմ: Հետաքիքիր միջավայր: Հայկ Մանասյանը լավագույնն է: Շնորհակալ եմ…
Ցանցի գլխավոր տնօրեն
Չէի պատկերացնում, որ այսքան օգտակար և հաճելի կլինի բիզնեսի կառավարման մասին նոր տեղեկություններ, գիտելիքներ ու գործիքներ ստանալը։
Հիմնադիր
Օգտակար ինֆորմացիայով հարուստ բիզնես-պրակտիկում էր։ Ինձ բավականին մտորելու և ընկերության ամենօրյա աշխատանքում փոփոխություններ մտցնելու առիթ տվեց։ Շնորհակալ եմ։
Հիմնադիր-տնօրեն
Առաջին անգամ եմ մասնակցում դասընթացի, որտեղ շատ մանրամասն ու հանգամանալից բացատրվեց ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ընթացքում օգտագործել եմ դասընթացից ստացած գիտելիքները և ստացել եմ շատ դրական արդյունքներ:
Հիմնադիր տնօրեն
Պրն. Մանասյանը վերականգնեց իմ վաճառքի հմտությունները և բոլորիս մոտ արթնացրեց սովորելու ցանկությունը: Նա տվեց հնարավորություն դուրս գալու «կաղապարներից», ձևավորել ավելի ճկուն վաճառքի ռազմավարություն:
Տնօրեն
Նման դասընթացները պարտադիր են բոլոր ընկերությունների համար։ Կառուցողական են, ինֆորմատիվ և ուսուցողական։
Հիմնադիր
Վերլուծելով ինֆորմացիան հասկանում ես՝ ինչքան թույլ օղակներ կա, որոնց մասով պետք է աշխատանքներ տարվեն, նաև հասկանում եմ ինքս ինչքան աշխատանք ունեմ կատարելու սեփական հմտությունների վրա։ Դասընթացը մեծ հայելի էր, որ ցույց տվեց պատկերացրածի և իրականության մեծ տարբերությունը։
Հիմնադիր
Հերթական անգամ այցելում եմ Հայկ Մանասյանի սեմինարին և կրկին շատ գոհ եմ։ Նրա սեմինարները միայն վաճառքների և մարքեթինգի մասին չեն, այլ մի ամբողջ խորը հոգեբանական վերլուծություն է։ Այս ամենով նա ցույց է տալիս վաճառքների հիմքում ընկած «արվեստը»։
Հիմնադիր
Ընդհանուր առմամբ լավ և պրոդուկտիվ է ամեն ինչ, դասական տեսաբանների և մասնագետների փորձի ու մտքերի վրա հիմնված։
Հիմնադիր Տնօրեն
Ստացա այն մաքսիմալը, որը հնարավոր էր ստանալ 2 օրվա ընթացքում: Կարծում եմ պարոն Մանասյանի կողմից կատարված մեծ աշխատանքը կխթանի Հայաստանի բիզնես ոլորտի ձևավորումը, զարգացումը և դիրքավորումը:
Հիմնադիր
Ամեն ինչ շատ լավ ու հասկանալի էր, մեզ մնում է այն իսկապես կիրառենք բիզնեսի զարգացման փուլերում։
Տնօրեն
Իմ կատարած որոշումներից ամենաճիշտն է․ այս դասերն անցկացնել Հայկ Մանասյանի հետ, որի համար նույնիսկ 0,00000001% չեմ զղջացել։ Այս դասերն օգնեցին ինձ ոչ միայն գործնականում, այլև անձնականում։
Հիմնադիր տնօրեն
Այս դասընթացից շատ նոր գիտելիքներ ձեռք բերեցի թիմային աշխատանքները կազմակերպելու համար։ Հասկացա, որ միշտ պետք է կրթել աշխատակիցներին, անկախ այն մտավախություններից, որ նրանք կարող են հեռանալ։ Հասկացա, որ մարքեթինգի և վաճառքի արդյունքում կարելի է հասնել սիներգիայի։ Դասընթացից կողմոնորոշվեցի, թե ինչ նոր գործառություններ պետք է ունենա մեր կազմակերպության վաճառքի և մարքեթինգի թիմը։
Գործադիր Տնօրեն
Շատ արդյունավետ բիզնես-պրակտիկում էր՝ հագեցած թանկ և օգտակար ինֆորմացիայով։ Սա այն դեպքն է, որ ստանում ես մի քանի անգամ ավելին, քան վճարում ես։
Կոմերցիոն տնօրեն
Վաճառքի բարդ գործիքները մատուցվեցին շատ մատչելի ձևով։ Եթե բաց թողնես այս բիզնես-պրակտիկումը, միգուցե պարտված ես, քանի որ մրցակիցներդ արդեն իսկ մասնակցում են։ Ինտերակտիվ էր, ոգևորիչ էր և պարտադրող, որ կոնկրետ քայլեր ձեռնարկես։
Հիմնադիր տնօրեն
Հայկ Մանասյանը հմուտ է և կարողանում է իր բազմամյա փորձն ու խորը գիտելիքները մատչելի և համակարգված ներկայացնել լսարանին։ SMART Վաճառքները կառուցված էր գրագետ և համեմված պրակտիկայից բխող հաջող օրինակներով։
Հիմնադիր տնօրեն

ID բանկը հրավիրել էր Manassian Group-ի հիմնադիր, բիզնես էքսպերտ Հայկ Մանասյանին անցկացնելու վաճառքի վարպետության դաս 100+ մասնակիցների համար:

Manassian Group-ը և Երևանի առևտրա-արդյունաբերական պալատն ակտիվ համագործակցել են բիզնեսների պրոֆեսինալ աջակցության ոլորտում:
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։