Դիֆերենցող
մարքեթինգ

Այս կուրսը մրցակիցներից տարբերվող մարքեթինգային ստրատեգիաների, տակտիկաների ու ժամանակակից այն մեթոդների ու գործիքների մասին է, որոնք հնարավորություն են տալիս, որպեսզի բիզնեսն իր դիֆերենցվող առանձնահատկությունները ճիշտ առաջխաղացնելու շնորհիվ պոտենցիալ հաճախորդի մոտ ձևավորի դրական սպասումներ ու նվաճի շուկայական նոր սեգմենտներ:

Մասնակցության պայմաններ

Դիֆերենցվի՛ր,
կամ մահացիր

Երբ ընկերության մարքեթինգն այնպես է աշխատում, որ իր ամենօրյա գործունեության մեջ անընդհատ ֆոկուսավորվում է վաճառքի աճի վրա, ապա այդ ընկերությունում գործերը միշտ շատ լավ են ընթանում:

Եթե ուզում եք սովորել մարքեթինգ, ապա նախ պետք է սովորեք Ձեր բիզնեսը մրցակիցներից տարբերակելու եղանակները։ Դիֆերենցող մարքեթինգին տիրապետելը ժամանակակից մրցակցային միջավայրում բիզնեսը հաջողության տանելու միակ նախապայմանն է։ Մարքեթինգը պետք է աշխատի այնպես, որ իր կողմից գեներացված լիդերի գերակշիռ մեծամասնությունը հետագայում դառնա որակավորված պոտենցիալ գնորդների մի այնպիսի համախմբություն, որը վաճառքի օղակին փոխանցվելուց հետո էապես բարձրացնի ընկերության վաճառքի ցուցանիշները:

Ժամանակակից բիզնեսում մարքեթինգը չպետք է աշխատի ինքն իր համար, ընդամենը բիզնեսի ճանաչելիությունը մեծացնելու համար, այլ նրա հիմնական ֆունկցիան պետք է լինի վաճառքների աճը: Ժամանակակից մարքեթինգը պետք է տրանսֆորմացիայի ենթարկվի և ընդամենը դասական մարքեթինգից վերածվի ՎԱՃԱՌՈՂ մարքեթինգի:

Play Video

Ու՞մ համար է դասընթացը

Ի՞նչ ենք սովորելու

Այսօրվա մրցակցային բիզնես միջավայրում բոլոր ուղղություններով արդյունավետ դիֆերենցումն օգնում է բիզնեսներին տարբերվել, հիշվել ու ամրապնդել հաճախորդների լոյալությունը։ Այս կուրսի կրթական մոդուլները կազմված են այնպիսի մարքեթինգային know how-ներից, ստրատեգիաներից ու տակտիկաներից, որոնք կօգնեն բացահայտել Ձեր բիզնեսի հիմնական տարբերակիչները և շարունակաբար կատարելագործել բիզնեսի յուրահատկությունը: Այս մեթոդներն օգնում են աչքի ընկել մրցակցային շուկաներում՝ ցուցադրելով ձեր բիզնեսի, պրոդուկտի/ ծառայության բացառիկ ԱՐԺԵՔը։

Դիֆերենեցող մարքեթինգի ցիկլը

06 - Հասա՞ք արդյոք այդտեղ

Կկարողանաք գնահատել, թե որքան մոտ եք Ձեր սահմանված թիրախներին և կստեղծեք մի համակարգ, որը հնարավորություն կտա չափել Ձեր առաջընթացը յուրաքանչյուր փուլի ավարտը։

05 - Ո՞րն է Ձեր պլանը

Կկարողանաք հստակ ձևակերպել վերջնաժամկետները և պլանի կատարման յուրաքանչյուր կետի պատասխանատուներին։ Կսովորեք՝ ինչպես կիրառել տակտիկաները, որպեսզի ստանաք առավելագույն արդյունք։

04 - Ի՞նչ քայլեր պետք է անեք

Կսովորեք՝ ինչպես մանրամասել ստրատեգիան և մշակել կոնկրետ մեթոդներ և գործիքներ, որոնց միջոցով կկարողանաք հասնել նախապես սահմանված նպատակներին։

01 - Որտե՞ղ եք հիմա

Կսովորեք բացահայտել ու վերլուծել ընկերության մարքեթինգային կարողությունները, պոտենցիալ գնորդներին, բիզնես միջավայրի ներքին և արտաքին գործոնները, շուկայական դիրքը և այլն։

02 - Ու՞ր եք ուզում գնալ

Կկարողանաք հստակ սահմանել մարքեթինգային նպատակները, մանրամասնել նպատակներին հասնելու եղանակներն ու մեթոդները։

03 - Ինչպե՞ս եք հասնելու այդտեղ

Կիմանաք՝ ինչպե՞ս հստակ սահմանեք, թե որ սեգմենտների հետ եք աշխատելու և ինչպես եք դիֆերենցվելու Ձեր մրցակիցների համեմատությամբ։

01
Որտե՞ղ եք հիմա

Կսովորեք բացահայտել ու վերլուծել ընկերության մարքեթինգային կարողությունները, պոտենցիալ գնորդներին, բիզնես միջավայրի ներքին և արտաքին գործոնները, շուկայական դիրքը և այլն։

02
Ու՞ր եք ուզում գնալ

Կկարողանաք հստակ սահմանել մարքեթինգային նպատակները, մանրամասնել նպատակներին հասնելու եղանակներն ու մեթոդները։

03
Ինչպե՞ս եք հասնելու այդտեղ

Կիմանաք՝ ինչպե՞ս հստակ սահմանեք, թե որ սեգմենտների հետ եք աշխատելու և ինչպես եք դիֆերենցվելու Ձեր մրցակիցների համեմատությամբ։

04
Կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է անեք

Կսովորեք՝ ինչպես մանրամասել ստրատեգիան և մշակել կոնկրետ մեթոդներ և գործիքներ, որոնց միջոցով կկարողանաք հասնել նախապես սահմանված նպատակներին։

05
Ո՞րն է Ձեր պլանը

Կկարողանաք հստակ ձևակերպել վերջնաժամկետները և պլանի կատարման յուրաքանչյուր կետի պատասխանատուներին։ Կսովորեք՝ ինչպես կիրառել տակտիկաները, որպեսզի ստանաք առավելագույն արդյունք։

06
Հասա՞ք արդյոք այդտեղ

Կկարողանաք գնահատել, թե որքան մոտ եք Ձեր սահմանված թիրախներին և կստեղծեք մի համակարգ, որը հնարավորություն կտա չափել Ձեր առաջընթացը յուրաքանչյուր փուլի ավարտը։

Դասավանդվելու է 6 հիմնական մոդուլ

— Կանխատեսել Հաճախորդի ապագա կարիքները
— Հասկանալ Հաճախորդի գնման ալգորիթմը
— Օգտագործել հիպեր մրցակցային առավելությունները
— Ինչպես կազմել մարքեթինգային ձագար և KPI-եր
— Կիրառել SMART կոնցեպտը մարքեթինգում
— Օգտագործել RACE գործիքի առավելությունները
— STDP, USP և BOS ստրատեգիաներ
— Ո՞րն է հենց Ձեր շուկայի ընդլայնման մատրիցան
— Ինչպե՞ս բացահայտել վաճառքի դիվերսիֆիկացված աճը
— Որո՞նք են վաճառքների աճի տակտիկաները․ Growth Hacking
— Ինչպիսի կոնտենտ մարքեթինգի գործիքներ կիրառել
— Սահմանում ենք վաճառող մարքեթինգի ֆորմուլան
— Ինչպե՞ս բարելավել հաճախորդային փորձառությունը
— Ինչպե՞ս գրագետ վերլուծել մարքեթինգային պրոցեսները
— Ի՞նչ ասել է մարքեթինգի «ինստալյացիա», ինչպես դա անել
— Ինչպե՞ս սահմանել չափել մարքեթինգի KPI-երը
— Ո՞րն է վաճառքների աճի հսկողության լավագուն մոդելը
— Ինչպե՞ս ունենալ 90-օրյա մարքեթինգային պլան

Գիտե՞ք, թե ինչու է, որ

մարքեթինգի ծախսերի կեսը փոշիանում է անարդյունավետ արշավների պատճառով

Որովհետև բիզնես նպատակները չեն համապատասխանում մարքեթինգային նպատակներին ու չի իրականացվում պոտենցիալ հաճախորդների գրագետ սեգմենտավորում:

մարքեթինգային արշավների մեծ մասը չի հասնում չափելի նպատակների

Որովհետև առանց բիզնեսի մյուս օղակների հետ սերտորեն աշխատելու անհնար է ճշգրիտ մարքեթինգային ինվեստիցիաներ կատարել և չափել դրանց ազդեցությունը բիզնեսի վրա։

բիզնեսներն իրականում անտեսում են հաճախորդներին հասկանալու պրոցեսը

Որովհետև նախ և առաջ պետք է սեգմենտավորել ու սահմանել, թե ով է բիզնեսի «իրական» Հաճախորդը։ Առանց հասկանալու, թե ով է բիզնեսի Հաճախորդը, չեք կարող հասկանալ ինչ է նրան հարկավոր։

Իսկ ի՞նչ կլինի, եթե շարունակենք

Կիրառել հնացած գործիքներ (հեռուստագովազդներ, բաներներ, վահանակներ և այլն)

Բաց կթողնեք վիրտուալ տարածքում հաճախորդների հետ կապվելու Ձեր հնարավորությունը և դուրս կմնաք մրցակցությունից:

հաճախորդներին անընհատ գովազդներ տալ, նրանց ԱՐԺԵՔ տալու փոխարեն։

Այս ամենը կթուլացնի Ձեր բրենդի իմիջն ու հաճախորդների հավատարմությունը, քանի որ գովազդն ընդամենը նկարագրում է Ձեր պրոդուկտը։

մարքեթինգային բյուջեն ոչ գրագետ բաշխել տրադիցիոն ու ինովացիոն հարթակների միջև

Այս անհավասարակշռությունը կվատնի Ձեր բյուջեն ոչ արդյունավետ արշավների վրա և «սոված» կթողնի մեծ պահանջարկ ունեցող հարթակների հաճախորդներին։

Կսովորեք այն մարքեթինգը, որը օգնում է բիզնեսին վաճառել ավելի

Շատ

Թանկ

Արագ

Հաճախ

Երկարատև

Արդյունավետ

Մասնակից կազմակերպություններ

Կարծիքներ

Դպրոցի մյուս կուրսերը

89%

Բրենդների գովազդների 89%-ը մնում է անտեսված և չի հանգեցնում վաճառքի։

47%

Գնորդների 47%-ն առնվազն 3-5 որակյալ կոնտենտ է ուզում մինչև վաճառողի հետ կապ հաստատելը։

35%

B2B ոլորտի ընկերությունների միայն 35%-ն ունի պոտենցիալ գնորդների հասունացման սահմանված ստրատեգիա։

Բիզնես հղումներ

Մարքեթինգի և վաճառքի կարևոր դասերըՈւղիղ եթեր

Մարքեթինգի և վաճառքի կարևոր դասերը

Ի՞նչ է մարքեթինգային ձագարըՀարցազրույց

Ի՞նչ է մարքեթինգային ձագարը

Մարտի գաղափարներըՖիլմ

Մարտի գաղափարները

Ինչպե՞ս դառնալ մարքեթինգի սուպերաստղԱուդիո գիրք

Ինչպե՞ս դառնալ մարքեթինգի սուպերաստղ

1-էջանոց մարքեթինգային պլանԷլեկտրոնային գիրք

1-էջանոց մարքեթինգային պլան

Մարքեթինգի մահացու 7 սխալներըՀոդված

Մարքեթինգի մահացու 7 սխալները

Dove-ի մարքեթինգային պատմությունըԲլոգ

Dove-ի մարքեթինգային պատմությունը

Վերաիմաստավորելով մարքեթինգըՀետազոտություն

Վերաիմաստավորելով մարքեթինգը

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս համոզվեմ, որ ծրագիրը համապատասխանում է ինձ։
Ծրագիրը ներկայացված է Դիֆերենցող մարքեթինգ էջում։ Ուսումնասիրեք էջը, այնուհետև լրացրեք Ձեր տվյալները՝ դասընթացի մանրամասները պարունակող ձեռնարկը ներբեռնելու համար։ Եթե դեռ կունենաք հարցեր ձեռնարկն ուսումնասիրելուց հետո, կարող եք զանգահարել (011 230 230) կամ գրել [email protected] էլ․ փոստին։

Ովքե՞ր են դասընթացի մասնակիցները։
Դասընթացին մասնակցում են զանազան ծառայություններ մատուցող ու ապրանքներ արտադրող ու վաճառող ընկերությունների սեփականատերերը, գործադիր տնօրենները, կոմերցիոն տնօրենները, մարքեթինգի տնօրեններ ու մենեջերներ։

Ի՞նչ ինդուստրիալ փորձառություն ունեք։
Մենք աշխատել ենք բազմաթիվ ինդուստրիաների հետ, ինչպիսիք են առողջապահությունն ու էսթետիկ բշժկությունը, ներմուծումն ու դիստրիբուցիան, արտադրությունն ու մանրամեծածախ առևտուրը, HoReCa-ն, շինարարությունը, կառուցապատումը, բեռնափոխադրումն ու այլ ծառայություններ իրականացնող կազմակերպություններ։ 

Ինչպե՞ս է անցկացվում դասընթացը։
Դասընթացը սկսում ենք Ձեր ներկայիս գիտելիքները չափող նախնական գնահատման թեստով։ Այնուհետև ամեն դասին ներկայացվում է դասընթացի հերթական մոդուլը իր բոլոր բաժիններով։ Յուրաքանչյուր անցած մոդուլ ամրապնդում ենք ամենօրյա թեստերի, թիմային աշխատանքների, քեյսերի և JIT ռեսուրսների միջոցով։ Ընթացքում լինում է միջանկյալ քննություն, իսկ վերջում՝ ավարտական քննություն։

Ե՞րբ է սկսվում Դիֆերենցող մարքեթինգ դասընթացը։
Դասընթացի մեկնարկը ներկայացված է Դիֆերենցող մարքեթինգ էջի «Մասնակցության պայմանները» ենթաբաժնում։ Եթե Ձեր հարցման պահին դասընթացն արդեն մեկնարկել է, լրացրեք հայտը մյուս դասընթացի մեկնարկի մասին տեղեկանալու համար և հետևեք էջի թարմացումներին։

Որքա՞ն է տևում Դիֆերենցող մարքեթինգ դասընթացը։
Դասընթացը տևում է 52 ժամ: Դասերն անցկացվում են յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ 17։00-21։00։

Որտե՞ղ է անցկացվում դասընթացը։
Դիֆերենցող մարքեթինգ դասընթացն անցկացվում է Manassian Business School-ի տարածքում՝ Արարատյան 82 հասցեում։

Ինչպե՞ս կարող եմ գրանցվել դասընթացին։
Դասընթացին գրանցելու համար ուղարկեք Ձեր տվյալները (անուն ազգանունը, կազմակերպության անվանումը, պաշտոնը, հեռախոսահամարը, էլ․ փոստը) ու կազմակերպության լոգոն Manassian Group-ի Viber-ին կամ WhatsApp-ին (374 95 230 230)։

Կարո՞ղ եմ գրանցվել դասընթացին գրանցման վերջնաժամկետից հետո։
Ո՛չ, անհրաժեշտ է գրանցվել դասընթացին մինչ վերջնաժամկետի ավարտը։

Որքա՞ն է դասընթացի գինը։
Դասընթացի գնին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Դիֆերենցող մարքեթինգ էջի «Մասնակցության պայմանները» ենթաբաժնում։

Ի՞նչ եղանակով եք ընդունում վճարումները։
Վճարումը կարող եք կատարել որպես իրավաբանական կամ ֆիզիկական անձ։ Որպես իրավաբանական անձ վճարում կատարելու համար պետք է ուղարկեք կազմակերպության ՀՎՀՀ-ն հարկային հաշիվը դուրս գրելու համար, իսկ որպես ֆիզիկական անձ վճարելու դեպքում պետք է կապ հաստատեք մեզ հետ վճարման տվյալներն իմանալու համար։

Արդյո՞ք գործում է վճարման ճկուն համակարգ։
Այո, վճարումը կարող եք կատարել 2 մասով։ Վճարման առաջին մասը պետք է կատարեք մինչ դասընթացի մեկնարկը՝ Ձեր տեղը ամրագրելու համար, իսկ երկրորդ մասը՝ դասընթացի միջնամասում, որի մասին նախապես Ձեզ կտրվի գրաֆիկ։

Արդյո՞ք կատարում եք գումարի ետ վերադարձ։
Ո՛չ, սովորաբար գումարի ետ վերադարձ չենք կատարում։

Արդյո՞ք ստանալու եմ հավաստագիր մասնակցելով դասընթացին։
Դասընթացի յուրաքանչյուր մասնակից ստանում է հավաստագիր, եթե հաճախում է դասերին, ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն խմբային քննարկումների ու սիմուլյացիոն քեյսերի ընթացքում, ու հաջողությամբ հանձնում է թեստերը, միջանկյալ ու ավարտական քննությունները։

 Ի՞նչ կարգավիճակ եմ ստանալու ավարտելով դասընթացը։
Դիֆերենցող մարքեթինգ դասընթացը հաջողությամբ ավարտելով կարող եք ստանալ դպրոցի շրջանավարտի կարգավիճակ։ Որպես Manassian Business School-ի շրջանավարտ՝ հնարավորություն եք ստանում օգտվել դպրոցի օգտակար ռեսուրսներից ու շարունակել կրթվել։