Ինձ դրականորեն զարմացրեց Հայկ Մանասյանի յուրաքանչյուր մասնակցի հետ անհատական աշխատելը և անարձագանք չթողնելը և ոչ մի հարց, ուշադրությամբ հարգանքի մթնոլորտ ստեղծելու նուրբ արվեստը:
Ցանկանում եք իմանալ թե ինչպես կարելի է փոխել բիզնեսի զարգացման ուղղությունը, նորարարրություններ անել, մոտիվացնել թիմերը, օպտիմիզացնել բիզնես պրոցեսները, ավելացնել վաճառքները և մշակել աճի ստրատեգիանե՞ր։
Հզորացրե՛ք Ձեր բիզնեսի շարժիչը, գրանցվեք մեր կրթական ծրագրերին հիմա և աճեցրե՛ք Ձեր բիզնեսը։
Մեր բիզնես կրթական ծրագրերը տալիս են խորը մասնագիտացված բիզնես գիտելիքներ։
Որքա՞ն հաճախ եք թարմացնում և բարելավում Ձեր կամ Ձեր բիզնեսի կարողությունները, գիտելիքները և հմտությունները։ Բոլոր հաջողակ ընկորությունները գիտեն, որ իրենց ամենակարևոր ակտիվը հենց մարդկային ռեսուրսներն են։ Միևնույն ժամանակ անձնակազմի ոչ կոմպետենտ լինելը և հնացած մեթոդներով աշխատելը խոչընդոտում է բիզնեսի աճին, թույլ չի տալիս հասնել սահմանված բիզնես-նպատակներին և հաղթել մրցակիցներին։ Շուկայում առաջատար լինելու և հաճախորդների բավարարվածությունը բարձր պահելու համար անհրաժեշտ է շարունակ թարմացնել կիրառվող գործիքակազմերը և գիտելիքները։ Կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս բացահայտել կատարողականի թույլ կողմերը, փակել գիտելիքների առկա ճեղքվածքները և ընդլայնել բիզնեսի կարողությունները։ Շուկաները շատ արագ են փոխվում․ այն, ինչ դեռևս երեկ աշխատում էր, վաղը չի աշխատելու։
Առանց գիտելիքների թարմացման Դուք դուրս կմնաք մրցակցությունից։ Հնացած կրթությունը վաղուց չի տալիս պրոֆեսիոնալին անհրաժեշտ կարողությունները։ Դուք պրակտիկայի հետ սերտ կապակացված համարժեք գիտելիքի կարիք ունեք։

Բիզնեսի զարգացումը նոր և ավելի խորքային հմտություններ և գիտելիքներ է պահանջում։ Պրոգրեսիվ ընկերությունները շարունակ կրթում են իրենց աշխատակիցներին, որպեսզի փակեն հմտությունների առկա ճեղքվածքները, կարողանան առաջ անցնել մրցակիցներից և բավարարել շուկայի պահանջները։

Թրեյնինգների արդյունքում աշխատակիցներն ավելի լավ են ներգրավվում իրենց ամենօրյա խնդիրների լուծման մեջ, գրագետ են կառավարում իրենց ժամանակը, կենտրոնանում են կարևոր և արժեք ստեղծող անելիքների վրա, ինչը շեշտակի բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը և գնորդների բավարարվածությունը։

Բիզնեսի աճի առանցքային խոչընդոտներից մեկը աշխատակիցների լճացումն է և շարունակ հին մեթոդներով աշխատելը։ Կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս աշխատակիցներին նոր տեսանկյունից նայել իրենց աշխատանքին և խնդիրներին, ինչպես նաև զինում են նոր և պրակտիկ գործիքակազմերով։
Ինձ դրականորեն զարմացրեց Հայկ Մանասյանի յուրաքանչյուր մասնակցի հետ անհատական աշխատելը և անարձագանք չթողնելը և ոչ մի հարց, ուշադրությամբ հարգանքի մթնոլորտ ստեղծելու նուրբ արվեստը:
Գործադիր տնօրեն
Միանշանակ այս բիզնես-պրակտիկումը շատ օգնեց, այլապես 2-րդ օրն արդեն չէի մասնակցի: 2 օրում հնարավոր է ստանալ այն, ինչ մերօրյա որոշ թրեյնինգներում փորձում են տալ 1 ամսում:
Փոխտնօրեն
Երկու առավելություն եմ առանձնացրել ինձ համար՝ նոր գիտելիքների կիրառում բիզնեսում, բիզնես պրոցեսների ավելի լավ վերահսկման մեխանիզմներ, որոնք կարող ենք ներդնել բիզնեսում և ծանոթություն պարոն Մանասյանի և մնացած մասնակիցների հետ։
Հիմնադիր տնօրեն
Հետաքրքիր տեղեկատվությամբ հարուստ սեմինար էր, որը տալիս է այն տեսական հենքը, որի հիման վրա ցանկացած վաճառող մասնագետ կարող է վերաիմաստավորելով իր մոտեցումները բարելավել սեփական արդյունքները։
Ֆինանսական տնօրեն
Կարծում եմ շատ բալանսավորված էին թեմաները, թրեյնինգի կառուցվածքը։ Թեմաները տարբեր բաների մասին էին, և միաժամանակ՝ նույն բանի․ դա շատ գնահատելի էր։
ՄՌ թիմի ղեկավար
Նյութը շատ խիտ էր, ծավալուն, հետաքրքիր և արդի։
Մարքեթինգի և կոմերցիոն տնօրեն
Անչափ շնորհակալ եմ հետաքրքիր, դրական երկու ամիսների համար։ Բավականին շատ նոր բաներ իմացա վաճառքների հետ կապված։ Չափից շատ հետաքրքիր էր։
Սեփականատեր
Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետ է պարոն Մանասյանը։ Թրեյնինգը հետաքրքիր էր, արդիական ու ինֆորմատիվ։
Փոխտնօրեն
Հետաքրքիր ու մոտիվացնող ձևաչափով էր կազմակերպված։ Փոխանցվեց արդիական ու կիրառելի գիտելիքներ։
Տարածաշրջանի ղեկավար
Գոհ եմ։ Ինտերակտիվ էր, ինֆորմատիվ ու թիրախային։ Նաև գնահատելի էր ջերմ ու անմիջական միջավայրը։
Համահիմնադիր
Մանասյան վաճառքի դպրոցն ինձ տվեց հիմնարար գիտելիքներ վաճառքի ողջ պրոցեսի վերաբերյալ։ Այս գիտելիքները 2 դասից արդեն սկսեցի կիրառել իմ բիզնեսի մեջ։ Արդյունքն ակնհայտ երևաց։ Իմ ողջ վաճառքի գործընթացը աստիճանաբար փոխում եմ դարձնելով այն ավելի գրագետ, ճիշտ, որի արդյունքում վաճառելու եմ ավելի արագ ու շատ։
Հիմանդիր
Շնորհակալություն կատարած աշխատանքի բարձր որակի համար։ Ձեր պրոֆեսիոնալ մոտեցումն իսկապես գնահատելի է։ Սիրով կմասնակցեմ մյուս դասընթացներին։
Տնօրեն
Տպավորություններս սպասվածից շատ անգամ առավել էր։ Պարոն Մանասյանը իր պարզ հասանելի խոսքի միջոցով բոլոր անհասկանալի մասերը բացատրեց, իսկ փակ դռները բացեց։
Վաճառքների տնօրեն
Սովորեցնում է որոշումների կայացման բնազդային ծագումը։
Տնօրեն
Շնորհակալություն լավ դասընթաց լավ միջավայրում և հաճելի մարդկանց հետ ստեղծելու համար։
Փոխտնօրեն
Ապրեք շատ հիանալի դասընթացի համար։
Հիմնադիր
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։