Վաճառքի արդյունավետ կառավարումը չափազանց կարևոր է եկամուտների աճի և բիզնեսի երկարաժամկետ հաջողությունը ապահովելու համար: Այնուամենայնիվ, շատ կազմակերպություններ դժվարանում են իրենց վաճառքի թիմերին ապահովել անհրաժեշտ հմտություններով, որի հետևանքով վաճառքի թիմերը կարող են բախվել այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են ցածր արտադրողականությունը, անարդյունավետ փրոսփեքթինգը, հաճախորդների հետ հարաբերությունների վատ կառավարումը և, ի վերջո, բաց թողնված եկամուտների հնարավորությունները:
Մեր կորպորատիվ վերապատրաստման ծրագիրը զինում է վաճառքի թիմերին ռազմավարություններով, տեխնիկաներով ու պրակտիկ գործիքներով՝ վաճառքի գործընթացը պարզեցնելու, հաճախորդների հետ հարաբերությունները բարելավելու և վաճառքի նպատակների հետևողականորեն հասնելու ու գերազանցելու համար:
Կորպորատիվ թրեյնինգի ընթացքում քննարկելու ենք վաճառքի բաժնի ներկա իրավիճակն ուսումնասիրելու և վերլուծելու կարևորությունը։ Ուսումնասիրելու եք, թե ինչպես պետք պլանավորել, կազմակերպել ու վերահսկել վաճառքի բաժնի աշխատանքները։ Այս կորպորատիվ թրեյնինգի արդյունքում կսովորեք, թե ինչպես պետք է արդյունավետորեն կառավարել վաճառքի թիմը SMART գործիքներով։
Վաճառքի բաժնի կառավարում
Ներկա իրավիճակի վերլուծություն
Վաճառքի բաժնի պլանավորում
Վաճառքի բաժնի առաջնորդում
Կատարողականի չափում
Վաճառքների SMART մոդելներ
Այն ընկերությունները, որոնք անցկացնում են վաճառքի թրեյնինգ, ունեն 24%-ով բարձր շահույթի մարժա։
500 B2B բիզնեսների 79%-ը նշել է, որ փրոսփեքթինգի թրեյնինգից հետո նկատել են միջինում 23% նոր հաճախորդների աճ։
Ընկերությունների 25%-ը նշել են, որ փրոսփեքթինգի բարելավված ստրատեգիաներ կիրառելուց հետո լիդից վերջնական գնորդի վերածելու պրոցեսի տևողությունը նվազել է։
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։