Toyota-ն կառուցում է «Woven City» (Հյուսված քաղաք) Ֆուձիյամա լեռան մոտ՝ փորձարկելու ամենօրյա կյանքը ռոբոտների, արհեստական բանականության և ինքնակառավարվող տրանսպորտի միջոցով: Նախագիծը ղեկավարում է Դայսուկե Տոյոդան՝ ընկերության հիմնադիր ընտանիքից։ «Woven City»-ն զբաղեցնելու է 294,000 քառակուսի մետր տարածք, որի առաջին փուլը՝ 47,000 քառակուսի մետրն արդեն ավարտված է։ Քաղաքը կառուցվում է նախկինում փակված Toyota գործարանի տարածքում և նախատեսված է հետազոտողների և ստարտափների համագործակցության համար։ Չնայած նրան, որ ապագայի քաղաքների համար նախատեսված ամբիցիոզ ծրագրերը ինչպիսիք են օրինակ՝ Տորոնտոյում Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի կողմից առաջարկված նախագիծը, «Neom» նախագիծը Սաուդյան Արաբիայում և «Masdar» քաղաքի նախագիծը՝ Աբու Դաբիի օդանավակայանի մոտ հաճախ ձախողվել են կամ անավարտ մնացել, Toyota-ն շարունակում է իր ծրագիրը։ Դայսուկե Տոյոդան նշել է, որ այն չի համարվում «խելացի քաղաք»։ Նրանք ստեղծում են փորձնական շարժունակության ծրագիր, ինչը մի փոքր տարբեր է և նրանք պարզապես անշարջ գույք կառուցող չեն։ Քաղաքի ենթակառուցվածքը ներառում է ստորգետնյա անցումներ ինքնակառավարվող տրանսպորտի համար, իսկ առաջին բնակիչները կլինեն Toyota-ի և գործընկեր ընկերությունների աշխատակիցները։ Toyota-ն այս պահին «Woven City»-ից ֆինանսական շահույթ չի ակնկալում, սակայն այն դիտարկում է որպես ներդրում ապագայի համար։ Այս նախագիծը հնարավորություն կտա ընկերությանը զարգացնել և փորձարկել նոր տեխնոլոգիաներ, որոնք հետագայում կարող են դառնալ եկամտաբեր։ Միևնույն ժամանակ, Toyota-ն այս քաղաքը օգտագործում է որպես հարթակ՝ մրցակցելու նմանատիպ տեխնոլոգիաներ զարգացնող ընկերությունների, օրինակ՝ Waymo-ի, հետ։ Այս նախագիծը կարևոր քայլ է ապագայի շարժունակության և տեխնոլոգիական առաջընթացի ոլորտում։ «Woven City»-ն հնարավորություն կտա փորձարկել և զարգացնել նորարարական լուծումներ իրական պայմաններում, ինչը կարող է նպաստել ինչպես ընկերության, այնպես էլ ամբողջ ավտոմոբիլային արդյունաբերության զարգացմանը։