Համալրված հաստիքներ

Զանգերի կենտրոնի աշխատակից

Արտադրությամբ, վաճառքով և ծառայությունների մատուցմամբ զբաղվող մեր գործընկեր կազմակերպության համար հավաքագրել ենք զանգերի կենտրոնի 2 աշխատակց։ Նրանց ապահովում են B2B և B2C գործընկերների բարձրակարգ սպասարկումը, հայտերի/հարցումների ընդունումն ու փոխանցումը համապատասխան բաժին ու պրոդուկտների վաճառքը։

Մարքեթինգի մասնագետ

Ինժեներական համակարգերի ներկրմամբ, վաճառքով և մոնտաժմամբ զբաղվող մեր գործընկեր կազմակերպության համար հավաքագրել ենք մարքեթինգի մասնագետ։ Նա մշակում և իրականացնում է ընկերության մարքեթինգային ռազմավարությունները, կատարում շուկայի հետազոտություն, և կառավարում թվային, ավանդական և սոցիալական մեդիա մարքեթինգի ուղղությունները։

ՄՌԿ ղեկավար

Ինժեներական համակարգերի ներկրմամբ, վաճառքով և մոնտաժմամբ զբաղվող մեր գործընկեր կազմակերպության համար հավաքագրել ենք ՄՌԿ ղեկավար։ Նա մշակում և իրականացնում ՄՌ որոնման, ադապտացիայի և զարգացման ռազմավարություններ, որոնք համապատասխանում են Ընկերության բիզնես նպատակներին, աջակցում ընկերության, հաճախորդների և գործընկերների ներկա և ապագա բիզնես կարիքներին՝ մարդկային կապիտալի զարգացման, ներգրավման, մոտիվացման և պահպանման միջոցով։

Ակտիվ վաճառքի մենեջեր

Ինժեներական համակարգերի ներկրմամբ, վաճառքով և մոնտաժմամբ զբաղվող մեր գործընկեր կազմակերպության համար հավաքագրել ենք 2 ակտիվ վաճառքի մենեջեր։ Հավաքագրված մասնագետները այժմ ներգրավում են B2B նոր գործընկերների, ընդլայնում գնորդների բազան, համակարգում և բարելավելում գործընկերների հետ համագործակցությունն ու իրականացնում վաճառքներ։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն