Executive քոուչինգ

Executive քոուչինգ պրոցես է, որում քոուչը հանդիպում է ընկերության տնօրենի/կառավարչի հետ և, ստեղծելով ապահով ու վստահելի միջավայր, աջակցում է տվյալ անհատին։ Քոուչը օգնում է նրան հասկանալ իր աշխատանքային պարտականությունները, ցույց է տալիս, թե ինչպես է նա աշխատում, և ճիշտ ուղի է ցույց տալիս։ Քոուչինգի այս տեսակի հիմնական նպատակը անհատների մեջ լիդերական հմտություններ զարգացնելն է։ Executive քոուչը Ձեզ չի սովորեցնելու ղեկավարների ստանդարտ տեխնիկաներ կամ պահելաձև․ նա օգնելու է Ձեզ հասկանալ, թե ինչպիսի լիդեր եք հենց Դուք, բացահայտելու է Ձեր կարողությունները և էությունը։

Executive քոուչինգ

Բիզնես մտքեր

Էրիկ Շմիդտ

Executive քոուչինգը առանցքային դեր է խաղում Ձեզ և Ձեր ղեկավարելու ունակությանը մեկ այլ մակարդակ տանելու համար: Լավագույն ղեկավարներն ու թիմերը երբեք չպետք է դադարեն աշխատել շարունակական բարելավման վրա։

Բրայան Թրեյսի

Քոուչինգը օգնում է մարդկանց ավելի լավ որոշումներ կայացնել, բարելավել առաջնորդության հմտությունները և խթանել արտադրողականությունը։

Ջեք Ուելչ

Արդյո՞ք քոուչինգն արդյունավետ է: Այո՛։ Լավ քոուչերը իսկապես կարևոր ծառայություն են մատուցում: Նրանք ասում են Ձեզ այնճշմարտությունը, որը թաքցնում են մյուսները:

Ջոել Գարֆինկլ

Քոուչի դերն է ստեղծել ինքնամոտիվացված, սեփական ուղղությունը սահմանող անհատներ, ովքեր ունեն պլան և կարող են իրականացնել այն:

Ղեկավարների այսօրվա մարտահրավերներն են

Ռազմավարական լիդեր լինելու անկարողությունը

Շատերը դժվարանում են մշակել հստակ ու ֆոկուսավորված ստրատեգիաներ, որոնք համապատասխանում են բիզնեսի երկարաժամկետ նպատակներին։ Արդյունքում, նրանք սխալ են տնօրինում ռեսուրսները, բաց են թողնում շատ հնարավորությունները ու կորցնում մրցակցային առավելությունը։

Ոչ արդյունավետ որոշումների կայացումը

Շատ ղեկավարներ բախվում են ոչ օպտիմալ որոշումներ կայացնելու մարտահրավերին: Պատճառն այն է, որ նրանք չեն վերլուծում ունեցած ինֆորմացիան, հաշվի չեն առնում մյուսների տեսակետն ու հաճախ որոշումը կայացնում են պահի ազդեցության տակ։ Անարդյունավետ որոշումների կայացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ կազմակերպության գործունեության ու կատարողականի վրա:

Փոփոխությունների դժվար կառավարելիությունը

Կազմակերպության ներսում փոփոխություններ կատարելը նշանակում է ներկայացնել ու տարածել նոր տեսլական ու նպատակներ։ Այս ամենը ոչ արդյունավետ կերպով անելը կարող շփոթեցնել շահագրգիռ բոլոր անձանց, բացասաբար ազդել նրանց կատարողականի վրա և անիմաստ վատնել ռեսուրսները։

Դիմեք մեզ, երբ

01

նորանշանակ ղեկավար եք ու չունեք փորձ

02

ցանկանում եք բարելավել Ձեր կամ Ձեր թիմի կատարողականը

03

ցանկանում եք զարգացնել ստրատեգիական մտածելակերպը

04

փորձում եք արդյունավետորեն կառավարել փոփոխությունները

05

դժվարանում եք ստեղծել նորարության շուրջ կառուցված միջավայր

06

դժվարանում եք արդյունավետորեն հետադարձ կապ տալ

86%

Լիդերների 86%-ով բերելավվել է իր աշխատանքային արդյունավետությունը քոուչինգի արդյունքում։

37%

Քոուչիիների  37%-ը նշել են, որ սիստեմավորել են բիզնես պրոցեսները ու դարձրել ավելի արդյունավետ։

66%

Բիզնեսի սեփականատերերի 66%-ը ամբողջությամբ վերադարձրել է քոուչի ծառայության դիմաց ներդրած գումարը։

Իրականացման քայլերը

  1. Առաջին հանդիպում
    Առաջին հանդիպման ընթացքում քննարկում ենք Ձեր խնդիրները ու նպատակները։ Խոսում ենք Ձեր մոտավացիաների, ձեռքբերումների և ձախողումների մասին։
  2. Ծրագրի մշակում
    Ներկայացվում է հատուկ Ձեզ համար մշակված քոուչինգային ծրագիրը, ինչպես նաև սահմանելու ենք սեսիաների քանակն ու տևողությունը և Ձեզ կարևոր նպատակները, որոնք պետք է հասնենք։
  3. Քոուչինգային սեսիաներ
    Սեսիաների ընթացքում քոուչը կուղղոդի ու կաջակցի Ձեզ և աշխատող ստրատեգիաների միջոցով կօգնի հաղթահարել դժվարությունները, զարգացնել նոր հմտություններ ու հասնել Ձեր նպատակներին։

Ավարտին դուք կկարողանաք

Կբարձրացնեք Ձեր աշխատանքային արդյունավետությունը

Կդառնաք ավելի հավասարակշռված

Կբարձրացնեք Ձեր արդյունավետությունը որպես լիդեր

Կզարգացնեք Ձեր կոմունիկացիոն հմտությունները

Կսահմանեք hստակ աշխատանքային նպատակներ, որոնք հարմար են հենց Ձեզ,

Ձեռք կբերեք կրեատիվ մտածողություն

Ինչու՞ մենք

Բիզնես հղումներ

Լիդերայնության դերը բիզնեսումՀարցազրույց

Լիդերայնության դերը բիզնեսում

Ո՞վ է իրական լիդերըՈւղիղ եթեր

Ո՞վ է իրական լիդերը

Պատերազմելու արվեստը բիզնեսումՀարցազրույց

Պատերազմելու արվեստը բիզնեսում

Իշխանության 48 օրենքներըԱուդիո գիրք

Իշխանության 48 օրենքները

Արդյունավետ ղեկավար լինելու գաղտնիքըՀետազոտություն

Արդյունավետ ղեկավար լինելու գաղտնիքը

Աֆորիզմներ Կառավարման մասինԱֆորիզմ

Աֆորիզմներ Կառավարման մասին

Առաջնորդ առանց պաշտոնիԳիրք

Առաջնորդ առանց պաշտոնի

Ikea. Դարձնել մարդկանց կյանքն ավելի հարմարավետԲլոգ

Ikea. Դարձնել մարդկանց կյանքն ավելի հարմարավետ