Թիմային քոուչինգ

Թիմային քոուչինգը գործընթաց է, որտեղ քոուչն աշխատում է թիմի հետ՝ բարձրացնելու նրանց արդյունավետությունը, համագործակցությունը և կատարողականությունը: Թիմային քոուչինգը վերաբերում է ընդհանուր թիմի դինամիկային, հարաբերություններին և նպատակներին: Դա էական նշանակություն ունի կազմակերպությունների ներսում թիմային համագործակցության և կատարողականի բարձրացման համար: Անդրադառնալով հակամարտություններին, հաղորդակցության խոչընդոտներին և այլ մարտահրավերներին՝ թիմային քոուչինգը խթանում է վստահությունն ու հարգանքը թիմի անդամների միջև՝ հանգեցնելով թիմի ներսում համագործակցության բարելավմանը:

Թիմային քոուչինգ

Բիզնես մտքեր

Ջոն Վուդեն

Քոուչը նա է, ով կարող է ուղղել Ձեր սխալն՝ առանց իր հանդեպ հակակրանք տեղծելու։

Փեթ Ռայլի

Քոուչի առաջնային գործառույթը պետք է լինի ոչ թե ավելի լավ աշխատակիցներ ստեղծելը, այլ ավելի լավ մարդիկ ստեղծելը:

Բիլ Ուալշ

Լավ քուոչը սովորեցնում է տեխնիկան, իսկ էսպերտ-քոուչը սովորեցնում է տեխնիկայի արժեքն ու կիրառման ճիշտ ժամանակը։

Ջորջ Ռավելինգ

Քոուչինգը թիմի համար հաջողակ դառնալու միջավայրը ստեղծելն է։

Աշխատանքային թիմերի այսօրվա մարտահրավերներն են

Հստակ նպատակների բացակայություն

Առանց հստակ սահմանված և ընդհանուր տեսլականի, թիմի անդամները կարող են աշխատել տարբեր նպատակների ուղղությամբ, ինչը կհանգեցնի անօգուտ ջանքերի, ռեսուրսների վատնման և սխալ առաջնահերթությունների սահմանման:

Անխուսափելի կոնֆլիկտային բախումներ

Անձնային բախումների, տարբեր տեսակետների կամ որևէ ռեսուրսի համար մրցակցության պատճառով, կարող է լարվածություն և դժգոհություն առաջանալ թիմում, ինչն էլ բացասաբար է ազդում է նրանց կատարողականի վրա։

Իրական պոտենցիալը սահմանելու դժվարություն

Շատ հաճախ թիմերը չեն կարողանում սահմանել իրենց իրական պոտենցիալը՝ ուժեղ կողմերը ու կարևոր հմտությունները։ Արդյունքում աշխատակիցները չեն կարողանում տեղին կիրառել իրենց տաղանդը։

Դիմեք մեզ, երբ

01

ձևավորում եք նոր խմբեր

02

պատրաստվում եք խոշոր բիզնես փոփոխությունների

03

թիմի կատարողականը կտրուկ նվազել է

04

թիմը դեմոտիվացված է

05

դժվարանում եք խթանել հաշվետվողականությունը

06

դժվարանում եք թիմի նպատակները համապատասխանեցնել բիզնես նպատակների հետ

45%

Ընկերությունների 45%-ը նշել են, որ քոուչինգային սեսիաներից հետո աշխատակիցները ներկայացրել են իրենց ինովացիոն առաջարկները։

53%

Քոուչիիների  53%-ը սկսել կազմակերպել աշխատանքն ավելի արդյունավետ։

38%

Սեփականատերերի 38%-ը նշել են, որ քոուչինգից հետո բարելավել աշխատակիցների ներգրավվածությունը։

Իրականացման քայլերը

  1. Առաջին հանդիպում
    Առաջին հանդիպման ընթացքում քննարկում ենք Ձեր խնդիրները ու նպատակները։ Խոսում ենք Ձեր մոտավացիաների, ձեռքբերումների և ձախողումների մասին։
  2. Ծրագրի մշակում
    Ներկայացվում է հատուկ Ձեզ համար մշակված քոուչինգային ծրագիրը, ինչպես նաև սահմանելու ենք սեսիաների քանակն ու տևողությունը և Ձեզ կարևոր նպատակները, որոնք պետք է հասնենք։
  3. Քոուչինգային սեսիաներ
    Սեսիաների ընթացքում քոուչը կուղղոդի ու կաջակցի Ձեզ և աշխատող ստրատեգիաների միջոցով կօգնի հաղթահարել դժվարությունները, զարգացնել նոր հմտություններ ու հասնել Ձեր նպատակներին։
  4. Հետադարձ կապ
    Դուք ստանում եք հետադարձ կապ ծրագրի ավարտից հետո, որն էլ կօգնի շարունակաբար զարգացնել Ձեր հմտությունները։

Ավարտին դուք կկարողանաք

առաջխաղացնել թիմի ուժեղ կողմերը

ստեղծել վստահության ու հարգանքի շուրջ ձևավորված միջավայր

շարունակաբար բարելավել թիմի դինամիկան ու կատարողականը

արագ ադապտանալ փոփոխություններին

բարելավել թիմի որոշում կայացնելու պրոցեսը

զարգացնել էմոցիոնալ ինտելեկտը

Ինչու՞ մենք

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն