Համալրված հաստիքներ

Կրտսեր բիզնես կոնսուլտանտ

Manassian Consulting Group բիզնես կրթական և խորհրդատվական կենտրոնը հավաքագրել է Կրտսեր Բիզնես Խորհրդատուի, ով աջակցում է բիզնես խորհրդատվական նախագծերին, աշխատելում կորպորատիվ հաճախորդների հետ և նպաստում նրանց բիզնեսի արդյունավետության բարձրացմանը։ Նա աջակցում է բիզնես ռազմավարությունների, ծրագրերի և գործընթացների մշակմանն ու իրականացմանը, և օժանդակում կրթական ծրագրերի ու թրեյնինգների մշակմանն ու կազմակերպմանը։

Գրաֆիկ դիզայներ

Manassian Consulting Group բիզնես կրթական և խորհրդատվական կենտրոնը հավաքագրել է Գրաֆիկ դիզայներ, ով միացել է ընկերության մարքեթինգի թիմին և օգնում է ընկերության վիզուալ նույնականացմանը ու մարքեթինգային նյութերի զարգացմանը: Նա մասնակցում է ընկերության ռեբրենդինգի գործընթացների, մշակում և կազմում բրենդբուք և տպագրական նյութեր (բրոշյուրներ, կատալոգներ, գովազդներ, և այլն):

Մարքեթինգի տնօրեն

Բետոնի արտադրությամբ զբաղվող, ոլորտի առաջատար մեր գործընկեր կազմակերպության համար հավաքագրել ենք մարքեթինգի տնօրեն։ Նա զբաղվում է ընկերության մարքեթինգային ռազմավարության մշակմամբ և իրականացմամբ, ինչպես նաև պրոդուկտների ու ծառայությունների շուկայական առաջխաղացմամբ։

Ակտիվ վաճառքի մենեջեր

Բետոնի արտադրությամբ զբաղվող, ոլորտի առաջատար մեր գործընկեր կազմակերպության համար հավաքագրել ենք ակտիվ վաճառքի 3 մենեջեր։ Նրանք  զբաղվում են B2B նոր գործընկերների ներգրավմամբ, երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների կառուցմամբ և վաճառքի պլանի իրականացմամբ:

Զանգերի կենտրոնի աշխատակից

Արտադրությամբ, վաճառքով և ծառայությունների մատուցմամբ զբաղվող մեր գործընկեր կազմակերպության համար հավաքագրել ենք զանգերի կենտրոնի 2 աշխատակց։ Նրանց ապահովում են B2B և B2C գործընկերների բարձրակարգ սպասարկումը, հայտերի/հարցումների ընդունումն ու փոխանցումը համապատասխան բաժին ու պրոդուկտների վաճառքը։

Մարքեթինգի մասնագետ

Ինժեներական համակարգերի ներկրմամբ, վաճառքով և մոնտաժմամբ զբաղվող մեր գործընկեր կազմակերպության համար հավաքագրել ենք մարքեթինգի մասնագետ։ Նա մշակում և իրականացնում է ընկերության մարքեթինգային ռազմավարությունները, կատարում շուկայի հետազոտություն, և կառավարում թվային, ավանդական և սոցիալական մեդիա մարքեթինգի ուղղությունները։

ՄՌԿ ղեկավար

Ինժեներական համակարգերի ներկրմամբ, վաճառքով և մոնտաժմամբ զբաղվող մեր գործընկեր կազմակերպության համար հավաքագրել ենք ՄՌԿ ղեկավար։ Նա մշակում և իրականացնում ՄՌ որոնման, ադապտացիայի և զարգացման ռազմավարություններ, որոնք համապատասխանում են Ընկերության բիզնես նպատակներին, աջակցում ընկերության, հաճախորդների և գործընկերների ներկա և ապագա բիզնես կարիքներին՝ մարդկային կապիտալի զարգացման, ներգրավման, մոտիվացման և պահպանման միջոցով։

Ակտիվ վաճառքի մենեջեր

Ինժեներական համակարգերի ներկրմամբ, վաճառքով և մոնտաժմամբ զբաղվող մեր գործընկեր կազմակերպության համար հավաքագրել ենք 2 ակտիվ վաճառքի մենեջեր։ Հավաքագրված մասնագետները այժմ ներգրավում են B2B նոր գործընկերների, ընդլայնում գնորդների բազան, համակարգում և բարելավելում գործընկերների հետ համագործակցությունն ու իրականացնում վաճառքներ։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն