Բիզնես
խորհրդատվություն

Բիզնես խորհրդատվության նպատակը գործընկերների առանցքային խնդիրների լուծումն ու նոր բիզնես-հնարավորություններն են։ Մենք Կառուցում ենք մոդելներ և աճի ռազմավարություն՝ օպտիմիզացնելով բիզնեսի արժեշղթան և ապահովելով բարձր շահութաբերություն։

Բիզնես խորհրդատվական ծառայություններ

Ճանաչե՛ք Ձեր բիզնեսի խնդիրները, օգտագործե՛ք ուժեղ կողմերը։

Կառավարե՛ք բիզնեսն ինովացիոն և արդյունավետ մեթոդներով։

Ներդրե՛ք մարքեթինգի ժամանակակից և դինամիկ մոդելներ։

Հրաժարվե՛ք վաճառքի չաշխատող և հնացած մոդելներից։

Ինչո՞ւ օգտվել բիզնես խորհրդատվությունից

Խնդիրներին նայեք
կողքի աչքով

Օգտագործելով մեր փորձառությունը բազմաթիվ և բազմաբնույթ բիզնեսների հետ՝ կօգնենք Ձեզ նայել խնդիրներին նոր տեսանկյունից, պարզել և օբյեկտիվ կերպով վերլուծել արմատական պրոբլեմները, մշակել նորարարական բիզնես լուծումներ և դառնալ շուկայում առաջատար։

Ստացեք անհատական
լուծումներ

Աշխատում ենք գործընկերների հետ և մշակում անհատականացված բիզես լուծումներ՝ բիզնեսի համար ստեղծելով մրցակցային նոր կարողություններ։ Արդյունքում, ունենում եք շոշափելի արդյունքներ և շուկայում դառնում եք ավելի մրցունակ։

Ավելացրեք
արդյունավետությունը

Օպտիմիզացնում ենք բիզնես պրոցեսները՝ ստրատեգիական պլանավորումից մինչև գործառնությունների ամենօրյա կառավարում։ Վերակազմավորում ենք պրոցեսների բոլոր օղակները, տալով ներդրումների վերադարձելիության շեշտակի աճ։

Մեր ծրագրերը

Վաճառքի
աուդիտ

Վերլուծել ենք վաճառքի պրոցեսները, գնահատում աշխատակազմի կատարողականն ու սահմանում վաճառքի համակարգի ուժեղ ու թույլ կողմերը, ոչ արդյունավետ ստրատեգիաները, վաճառքի կառավարման համակարգը։​

Վաճառքի թիմի
զարգացում

Մշակել ենք վաճառքի բաժնի կառավարման համակարգ։ Կազմել ենք մասնագետների աշխատանքային պարտականությունների մանրամասն ու հստակ նկարագիրը, սահմանել ենք KPI-ները և մոտիվացիոն համակարգը։

Շուկայի
ներթափանցում

Մշակել ենք շուկայի ներթափանցման ստրատեգիա՝ սահմանելով կոմերցիոն նպատակները և վաճառքի ու մարքեթինգի ռազմավարությունները։

Ֆինանսական
վերլուծություն

Ուսումնասիրել ենք ֆինանսական հաշվետությունները, գնահատել բիզնեսի ներկայիս վիճակն ու կատարողականը, սահմանել ենք հիմանական ծախսերն ու եկամտի հնարավորությունները։

CSI
բարելավում

Բարձրացրել ենք հաճախորդների բավարարվածության միավորը (customer satisfaction index)՝ սահմանելով, թե ինչպես է պրոդուկտը բավարարում հաճախորդի ակնկալիքները և վերլուծելով հաճախորդների կարիքները, ցանկություններն ու սպասարկման պրոցեսի ուժեղ ու թույլ կողմերը։

Կազմակերպչական կառուցվածքի վերլուծություն

Օգնել ենք համապատասխանեցնել կազմակերպչական կառուցվածքը բիզնես նպատակների, ռազմավարությունների հետ։ Աջակցել ենք աշխատակիցներին կառավարելու ու նրանց կատարողականը վերահսկելու հարցերում։

Խորհրդատվական պրոյեկտներ

Նուշիկյան Ասոցիացիա

Բազմակողմանի ծառայություններ մատուցող՝ օծանելիքի, կոսմետիկայի, մաշկի խնամքի; հագուստի և աքսեսուարների վաճառքով և արտաքին գովազդով ու տպագրությամբ զբաղվող ընկերությունն է։ Ընկերության աշխատակիցների կատարողականն ու հաճախորդների գոհունակության մակարդակը հասկանալու նպատակով իրականացրել ենք «Գաղտնի գնորդ» ծրագիրը։

Մեգա Ֆուդ

Հրուշակեղենի և սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարարն է Հայաստանում։ Մեգա Ֆուդի համար իրականցրել ենք վաճառքի համակարգի աուդիտ և կոմերցիոն բաժնի գնահատում։

ԱՍԷԴԼ

Մետաղապլաստ պրոֆիլների և ֆուրնիտուրաների խոշորագույն արտադրող և ներմուծող ընկերությունն է։ ԱՍԷԴԼ-ի հետ երկարատև համագործակցության ընթացքում կատարել ենք բիզնեսի պրոցների դիագնոստիկա և բիզնես արժեշղթայի վերլուծություն։

Ալֆա ֆուդ սերվիս

HoReCA սեկտորի պարենային ապրանքների խոշոր մատակարարն է։ Ընկերության համար կատարել ենք բիզնեսի դիագնոստիկա, որի հիման վրա իրականացրել ենք բիզնես պրոցեսների օպտիմալացում ու ռեեինժինիրինգ

Հաճախ տրվող
հարցեր

1․ Բիզնես խորհրդատվական ի՞նչ ծառայություններ եք մատուցում։
Մենք իրականացնում ենք Բիզնեսի դիագնոսիկա, Կառավարման խորհրդատվություն, Վաճառքի խորհրդտավություն և Մարքեթինգի խորհրդատվություն։ 

2․ Ինդուստրիալ ի՞նչ փորձառություն ունեք։
Մենք ունեք բազմաինդուստրիալ փորձառություն։ Աշխատել ենք ֆինանսական և բանկային, շինարարական,  կազմակերպությունների, դիստրիբուցիոն և մանրամեծածախ վաճառքով զբաղվող, բեռնափոխադրող, գովազդային և տպագրական, HoReCa, արտադրական, անշարժ գույքի և կառուցապատման մեջ մասնագիտացած կազմակերպությունների հետ։

Խորհրդատվական ի՞նչ պրոյեկտներ եք իրականցրել։
Մեր խորհրդատվական պրոյեկտներն ներկայացաված են կայքում։ Ամեն պրոեյկտի մանրամասն նկարագիրն ու գործընկերոջ կարծիքը ներկայացնում են պրոյեկտի արդյունավետությունը։

1․ Ի՞նչ ֆորմատով եք կատարում բիզնես խորհրդատվությունը։
Բիզնես խորհրդատվությունը իրականացնում ենք դեմ առ դեմ հանդիպման ընթացքում։

2․ Որքա՞ն է տևում բիզնես խորհրդատվույթունը։
Բիզնես խորհրդատվության տևողությունը տարբերվում է կախված բիզնեսի չափից, նպատակներից, խնդիրներից ու պրոյեյտի ծավալից։

3․ Որքա՞ն է բիզնես խորհրդատվության գինը։
Գինը սահմանվում է կախված պրոյեկտի տիպից, բիզնեսի կարիքներից ու խնդրից ծավալից։

1․ Արդյո՞ք առաջարկում եք հետխորհրդատվական աջակցություն պրոյեկտի ավարտից հետո։
Այո, մեր գործընկերները կարող են խորհրդով դիմել Ձեզ բիզնես համագործակցությունից հետո։

2․ Կատարու՞մ եք թիմի թրեյնինգ՝ որպես խորհրդատվական պրոյեկտի մի մաս։
Այո, մշակում ու անցկացնում ենք կորպորատիվ թրեյնինգեր՝ ելնելով բիզնեսի կարիքներից ու գործընկերոջ պահանջներից։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն