Բիզնեսի
դիագնոստիկա

Ախտորոշե՛ք բիզնեսի խնդիրները

Դիագնոստիկան ընկերությունում կիրառվող բիզնես պրոցեսների, կանոնակարգերի և ալգորիթմերի արդյունավետության անկախ փորձագիտական գնահատականն է: Նպատակն է՝ բացահայտել այն համակարգային սահմանափակումները, որոնք ուղղակիորեն ազդում են բիզնես ցուցանիշների վրա՝ կառավարման, վաճառքների, մարքեթինգի, լոգիստիկայի և այլ մակարդակներում:

Ադապտացված գործիքակազմերի միջոցով գնահատում ենք բիզնեսի ընթացիկ վիճակը, բացահայտում խոչընդոտներն ու անարդյունավետ մեխանիզմները։

Բիզնես
դիագնոստիկա​

Բիզնես դիագնոստիկայի ուղղությունները

Վաճառքի համակարգի դիագնոստիկա

Շատ ընկերություններ դժվարանում են օբյեկտիվորեն գնահատել վաճառքի օղակի աշխատանքը։ Չեն կարողանում բացահայտել վաճառքների աճին խոչընդոտող գործոնները։ Ճշգրիտ պատկերի համար կարևոր է վաճառքի համակարգը համեմատել ոլորտի լավագույն փորձի հետ։

Վաճառքի դիագնոստիկան գնահատում է վաճառքի օղակի արդյունավետությունը։ Օգնում է հասկանալ հաճախորդների ճանապարհային քարտեզն ու մշակել բարելավման կոմերցիոն պլան՝ վերլուծելով հնարավորությունները և պրոբլեմները: Արդյունքում կստանաք՝ 

Մարքեթինգային գործառույթների դիագնոստիկա

Մարքեթինգը կարևոր դերակատարում ունի այսօրվա գերմրցակցային բիզնես միջավայրում: Հաճախ շատ ընկերությունները բիզնես գործունեություն են ծավալում առանց մարքեթինգային արտաքին և ներքին հնարավորությունների գնահատման:

Մարքեթինգային մոդելի դիագնոստիկան հեռանկարային գնահատում է, որը օգնում է Ձեզ բացահայտել, թե որտեղ է պետք վերափոխել մարքեթինգային գործառույթները, որպեսզի խթանեք կոմերցիոն աճը: Արդյունքում կսահմանվի մարքեթինգային

Կառավարման պրոցեսների դիագնոստիկա

Բիզնեսի արդյունավետության ամենալավ ցուցանիշներից մեկը ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունն է։ Բիզնեսում աճ ապահովելու համար ցանկացած ղեկավար պարտավոր է հստակ իմանալ կառավարչական օղակի թույլ կողմերը։

Դիագնոստիկան կօգնի վերացնել կառավարման պրոցեսների անարդյունավետությունը և գտնել բիզնեսի զարգացման խնդիրների հիմնական պատճառները: Արդյունքում կիմանաք՝ 

Ստրատեգիական որոշումների դիագնոստիկա

Ստրատեգիական պլանի առկայությունը դեռևս ընկերության աճի և զարգացման երաշխիքը չէ: Հաճախ ընկերության ստրատեգիան իր մեջ ունենում է հակասություններ, սխալ պնդումներ, ոչ հստակ վերլուծություններ և ոչ պրոֆեսիոնալ լուծումներ:

Գնահատում ենք բիզնեսի ստրատեգիան և դրա արդյունավետությունը՝ ներդնելով մեր մեթոդաբանությունը, որը մշակվել է և թեստավորվել է մի շարք ընկերությունների փորձի վրա։ Արդյունքում կհասկանաք՝

Ի՞նչ կտա ձեզ բիզնես դիագնոստիկան

Խոչընդոտների
բացահայտում

Ավագ ղեկավարության հետ քննարկում ենք նպատակները, ներկա իրավիճակը և կազմակերպական կառուցվածքը։ Բացահայտում ենք գործող համակարգի սահմանափակումները և բիզնեսի աճի հնարավորությունները։

Խորքային բիզնես պրոցեսներ դիտարկում

Դիտարկում ենք բիզնես պրոցեսները, աշխատակազմի կառավարման և վերահսկման համակարգերը և աշխատուժի վարքագծերը։ Բացահայտում ենք արմատական խնդիրները և տալիս իրավիճակի ամբողջական պատկերը։

Լավագույն ստրատեգիական լուծումների առաջարկում

Վերլուծում ենք այլընտրանքային լուծումները, մշակում գործող մոդելների բարելավման և բիզնեսի աճի առաջարկներ։ Տրամադրում ենք առաջարկների իրականացման պլաններ և խորհրդատվական աջակցություն։

Ի՞նչ կստանաք