Միակ հաստատուն բանը՝ փոփոխությունն է
Աշխարհը փոփոխվում է շատ արագ և մրցունակ մնալու համար պետք է բիզնեսը շարժել փոփոխություններին համընթաց։ Արմատական խնդիրը բիզնես-գործառնությունների կառավարման ճկուն մոդելի մեջ է։
Մենք կօգնենք Ձեզ կառուցել այնպիսի կառավարչական մոդել, որը հնարավորություն կտա հզորացնել Ձեր ընկերության ներուժը, օգտագործել աշխատակազմի ողջ պոտենցիալը և հասնել բիզնես նպատակների և ստրատեգիաների առավել արդյունավետ իրագործմանը։
«Agile»-ը աշխատանքների պլանավորման, կազմակերպման և վերահսկման մոդել է, որը կիրառվում է բազմաթին աշխարհահռչակ ընկերություններում։ Այն թույլ է տալիս կարճ ժամկետներում հասնել շոշափելի արդյունքների, պրոցեսների արդյունավետության և հաճախորդների գոհունակության։
Կներդնենք «Agile» մոդելը, կստանաք շահութաբերության աճ, մոտիվացված աշխատակազմ և հաճախորդակենտրոն մոտեցում։ Արագ կհարմարվեք բիզնես միջավայրի փոփոխություններին և ետ չեք մնա մրցակիցներից։
Ստրատեգիական աճի կառավարումը երկարաժամկետ նպատակներին տալիս է կոնկրետ ուղղվածություն՝ բացառելով էպիզոդիկ ու չկապակցված գործառնությունները։ Համախմբում է բիզնեսի բոլոր օղակներին ընդհանուր նպատակի շուրջ և տալիս է դրան հասնելու ուղեցույցներն ու քարտեզները։
Կօգնենք ուժեղացնել ստրատեգիաների մշակման և որոշումներ կայացնելու պրոցեսները։ Կուսումնասիրենք բիզնեսի ֆինանսական էֆեկտիվությունն ու կմշակենք այնպիսի ստրատեգիական ճանապարհային քարտեզներ, որոնց օգնությամբ պարզ կտեսնեք Ձեր նպատակներին հասնելու ուղին։
Պատմականորեն, բիզնեսները միշտ խուսափել են մեծ փոփոխություններից, սակայն այն միակ հաստատունն է, որ օգնում է մնալ խաղի մեջ և աճել։ Փոփոխությունները Ձեր ընկերության գործառնությունների ամբողջական պոտենցիալը բացայհայտելու բանալին են։
Ուսումնասիրելով Ձեր թիմի վարքագիծն ու հոգեբանությունը՝ կօգնենք Ձեզ իրականացնել անհրաժեշտ կառավարչական տրանսֆորմացիաները, որպեսզի կարողանաք հասնել կատարողականի ցանկալի արդյունքների։
Բիզնեսի բոլոր ֆորմալ և ոչ ֆորմալ պրոցեսները, գործող մոդելը, կազմակերպական կառուցվածքը, տեխնոլոգիաները, կառավարման բոլոր մեխանիզմները և համակարգերրը, աշխատուժի կոմպետենցիաները պետք է սինխրոնիզացվեն, որպեսզի բիզնեսը հաղթող դուրս գա։
Կտանք կառավարչական այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն կընձեռնեն կապել աշխատակիցների անհատական կատարողականը Ձեր սահմանված բիզնես նպատակներին և ցուցանիշներին։
Կբացահայտենք առանցքային խնդիրները, որոնց պատճառով չեք կարողանում իրագործել Ձեր բիզնես-նպատակները։ Կկենտրոնանանք այն օղակների վրա, որոնք առավել ռիսկային են և տրամադրել հեշտ կիրառելի լուծումներ։
Կադապտացնենք կառավարման մոդելը բիզնեսի ստրատեգիական նպատակներին համահունչ։ Կմշակենք կառավարման արդյունավետության ցուցանիշները՝ ուշադրությունը կենտրոնացնելով ամենակրիտիկական կետերի վրա։
Կմշակենք աշխատակիցների կատարողականի կառավարման և վերահսկման պրոցեսներ և մետրիկաներ, որոնք հնարավորություն կտան խուսափել լճացումներից, դեմոտիվացիայից և անարդյունավետ գործողություններից։