Պրոդուկները վաճառվում են ոչ թե շուկաներում, այլ հաճախորդների մտքերում։ Նրանց պետք է լավ հասկանալ և անընդհատ նոր ու դրականորեն դիֆերենցվող արժեքներ տալ։ Մենք լուծում ենք մարքեթինգի առանցքային խնդիրները․ մարքեթինգային ստրատեգիաների մշակումը, պրոցեսների ներդրումը և դրանց կապակցումը բիզնեսի մյուս օղակների հետ։ Նպաստում ենք մարքեթինգային հնարավորությունների կապիտալացմանը, արդյունավետության բարձրացմանն ու մրցունակության աճին։
Հաղթող մարքեթինգային ստրատեգիան թվերի և արվեստի ճիշտ համադրություն է։ Պետք է հասկանալ բիզնեսի ներքին և արտաքին միջավայրները, որից հետո մշակել բիզնեսի աճի այլընտրանքային տարբերակներն ու մարքեթինգային նպատակներին հասնելու ամենաօպտիմալ եղանակները։
Տալիս ենք դինամիկ, նորարարական մարքեթինգային ստրատեգիաներ, ինչպես նաև ստրատեգիաների իրագործման և վերահսկման մանրամասն պլաններ։
Հասույթի կայուն աճը կախված է բիզնեսի մի շարք կարողություններից։ Հաճախ հնացած մոդելները և բիզնես պրոցեսները տանում են լճացման և թույլ չեն տալիս պրոակտիվ կերպով կառավարել մարքեթինգային ստրատեգիաները, լիարժեքորեն օգտագործել վաճառքի և մարքեթինգի հնարավորությունները։
Մշակում ենք բրենդինգի և կոնտենտ ստրատեգիաներ ու մարքեթինգային օպտիմալ մոդելներ, որոնք սինխրոնիզացնում է բիզնեսի կառավարումը, վաճառքի ու մարքեթինգի թիմի ջանքերը և տեխնոլոգիաները։
Հաճախորդների համար իրական արժեքի ստեղծումը սկսվում է պրոդուկտային պորտֆելի դինամիկ կառավարումից։ Կայուն աճող բիզնեսները պարբերաբար վերանայում են իրենց պրոդուկտային պորտֆելները, բացահայտում են կորստաբեր պրոդուկտները ու զարգացնում շահութաբեր և հեռանկարային ուղղությունները։
Կմշակենք պրագմատիկ պորտֆելներ, որոնք հիմնված կլինեն հաճախորդների կարիքների արմատական վերլուծությունների վրա և կունենաք պրոդուկտների կառավարման բարձրակարգ կարողություններ։
Այսօր մարքեթինգը պարտավոր է աշխատել արագ և ունենալ լազերի ճշգրտություն, որից էլ կախված է Ձեր ընկերության աճի հեռանկարը։ Պետք է խուսափել մարքեթինգային միյոպիայից և կենտրոնանալով ծախսերի նվազեցման և ներդրումային առաջնահերթությունների վրա։
Կօգնենք շեշտակիորեն բարելավել մարքեթինգային ներդրումների արդյունավետությունը՝ շուկայի վերլուծություն կատարելով ու բացահայտելով հաճախորդային շահութաբեր սեգմենտներն ու արդյունավետ ուղիները։
Մրցակցային առավելությունը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ եք դիֆերենցում Ձեր ընկերությունը մրցակիցների համեմատությամբ, ձեռք բերել նոր գնորդներ և խուսափելով գնային պատերազմներից։ Ձևավորում ենք Ձեր բիզնեսի մրցակցային առավելությունները, առաջ անցնել մրցակիցներից և շուկայում գրավել առաջատար դիրքեր։
Որտե՞ղ է սկսվում վաճառքը և ավարտվում մարքեթինգը։ Պոտենցիալ գնորդների որակավորումը, մարքեթինգի ծողովակից դեպի վաճառքի ձագար փոխանցելու պրոցեսները յուրաքանչյուր բիզնեսում տարբեր են։ Մշակում ենք մարքեթինգի և վաճառքի օղակների սինխրոնիզացիայի պրոցեսները և մեխացնում բիզնեսի արդյունավետությունը։
Շատ բիզնեսներ դժվարանում են ստրատեգիական տեսլականը վերածել գործողությունների իրագործելի պլանի, կապել դրանք բյուջեի և ֆինանսական ցուցանիշների հետ։ Կազմում ենք բիզնես նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը, գործողությունների պլանը և հսկեղական մեխանիզմները։