Չկա՞ փոփոխություն, չի լինի նաև աճ
Հաճախորդային փորձառությունը, սպասելիքներն ու նրանց հետ հարաբերությունների կառուցման եղանակները շարունակ փոխվում են։ Շահույթի աճի իրական աճ ունենալու համար անհրաժեշտ է վաճառքի և սպասարկման համակարգերի խորքային տրանսֆորմացիա՝ դեպի ստրատեգիական աճի նոր մոդելներ և պլատֆորմներ։
Մենք վերլուծում են Ձեր վաճառքի պրոցեսի բոլոր էլեմենտները և տալիս ենք վաճառքային աճի գործիքները։
Բուժում նշանակելուց առաջ, նախ պետք է հետազոտել և ախտորոշել։ Մինչև աճի պլաններ կազմելը անհրաժեշտ է բացահայտել վաճառքի համակարգի խոցելի օղակները։ Գնահատվում է վաճառքի գործող համակարգը, բիզնես պրոցեսները, թիմի կարողությունները և այլն։
Հետազոտում ենք բիզնեսի վաճառքային պոտենցիալը և դուրս ենք բերում առանցքային խնդիրներն ու տալիս դրանց արմատական լուծման և բիզնեսի հետագա աճի եղանակները։
Հաճախորդների գնման վարքագծերում տեղի ունեցող փոփոխությունները բիզնեսին ստիպում են վերանայել իրենց վաճառքային մոտեցումներն ու վաճառքի թիմի կառուցվածքը։ Մրցակցային դիրքերը պահելու համար պարտադիր է վերակազմել վաճառքի հին սխեմաները և ներդնել նոր համակարգեր։
Վերլուծում ենք Ձեր վաճառքի պրոցեսի արժեշղթան, մշակում, ադապտացնում ու ներդնում ենք վաճառքի լրիվ նոր՝ քաստոմիզացված համակարգ։
Հաճախ վաճառքի, մարքեթինգի և այլ օղակների համագործակցությունը շատ խճճված է, որի արդյունքում բաց են թողնվում վաճառքի բազում հնարավորություններ։ Այդ պրոցեսների սինխրոնիզացիան օգնում է որպեսզի վաճառքն ավելի արդյունավետ աշխատի մյուս օղակների հետ և նպաստի շահույթի աճին։
Մշակում ենք լիդոգեներացիայի, վաճառքի և սպասարկման սինխրոնիզացման այնպիսի բիզնես-պրոցեսներ, որոնք ապահովում են վաճառքի կայուն և երկարատև աճ։
Հաճախորդի փորձառությունը՝ նրա գնման պրոցեսի բոլոր փուլերի ամբողջությունն է, որի գրագետ կառավարումը նպաստում է հաճախորդների լոյալության բարձրացմանը։ Հաճախորդի հետ կոնտակտի յուրաքանչյուր կետում ճիշտ աշխատելն ի վերջո բերում է վաճառքների աճին։
Ուսումնասիրում ենք վաճառող և սպասարկող անձնակազմի վարքագիծը և մշակում ծրագրեր, որոնք օգնում են բիզնեսին օպտիմիլացնել հաճախորդների փորձառությունն ու ավելի արդյունավետ աշխատել նրանց հետ։
Գնորդները շարժվում են Ձեր բիզնեսի վաճառքի և մարքեթինգի տարբեր խողովակներով, որպեսզի գտնեն այն ինչ իրենց իրոք պետք է։ Մշակում ենք վաճառքի աճի ինովացիոն ստրատեգիաներ՝ երաշխավորելով Ձեր բիզնեսի օրգանիկ աճը։
Պետք է ցանկանալ ոչ միայն ձգտել բիզնես նպատակներին, այլև իմանալ՝ ինչպես կարելի է հասնել այդ նպատակներին։ Տրամադրում ենք աշխատող գործիքներ և տեխնիկաներ, որոնք օգնում են հասնել վաճառքի պլանավորված ցուցանիշներին։
Շատ բիզնեսներ մեծ ներդրումներ են կատարում վաճառքի խթանման վրա, սակայն դրանց վերադարձելիությունը հաճախ ցածր է լինում։ Բացահայտում ենք վաճառքի աճի հնարավորությունները և բարձրացնում ներդրումների արդյունավետությունը։