Տվյալահեն որոշումներ, թե՞ կրեատիվ ինտուիցիա։ Ո՞րն է հանգեցնում ավելի ազդեցիկ մարքեթինգի։Ըստ Forbes-ի, մարքեթինգի ղեկավարների 64%-ը գտնում է, որ տվյալահեն մարքեթինգը (data-driven marketing) վճռորոշ նշանակություն ունի հաջողության հասնելու համար: Nielsen-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ բրենդի ճանաչելիության բարձրացման կրեատիվ արշավները միշտ (հաճախ ընդհուպ միչև 11 անգամ) ավելի բարձր արդյունավետություն են ապահովում: Իսկ ինչու՞ է այդպես ստացվում․․․
1․Կրեատիվ մարքեթինգային արշավներն օգտագործում են էմոցիոնալ պատմություններ և նպաստում են լսարանի հետ երկարատև կապեր հաստատելուն։ Համաձայն IPA Databank-ի այդ արշավները 31%-ով ավելի շատ ազդեցություն են թողնում, քան զուտ ռացիոնալները:
2․ Դիֆերենցում են բրենդը` օգնելով ընկերություններին տարբերվել։ Nielsen-ի տվյալներով, կրեատիվ բրենդները գրանցում են շուկայական մասնաբաժնի 1,5 անգամ ավել աճ։
3․Կրեատիվ մտածողությունը հաճախ հանգեցնում է ինովացիոն և հեղափոխական գաղափարների, որոնք էլ հենց սահմանում են ոլորտի միտումները:
Մյուս կողմից պետք է նշել նաև, որ տվյալահեն որոշումների դերը մարքեթինում ևս կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս խորությամբ հասկանալ սպառողների վարքագիծը: Ըստ McKinsey-ի հետազոտության արդյունքների անհատականացված մարքեթինգը առնվազն 10%-ով ավելացնում են վաճառքները: Առկա տվյալները թույլ են տալիս արագ որոշումներ կայացնել, ինչպես նաև նվազեցնում են ռիսկերը։ Թեև տվյալները ցույց են տալիս ուղղություն, դրանք չեն կարող թողնել այն ազդեցությունը, որը կարող է թողնել մարդն իր կրեատիվությամբ։ Տվյալները տալիս են տեղեկություն, թե ինչն է աշխատել անցյալում, կրեատիվ ինտուիցիան հնարավորություն է տալիս կերտել ապագան և գրավել լսարանին էմոցիոնալ մակարդակով։
Ինչպես նշել է Տեխասի համալսարանի գովազդի պրոֆեսոր՝ Ջեֆ Ռիչարդսը, «Կրեատիվությունն առանց ռազմավարության արվեստ է, ռազմավարությունը կրեատիվությամբ ՝ գովազդ»:
176