Տուն, որը կառուցեց Ջեք Ման

Author Դունկան Քլարք
Publish_date 2018
Lang Անգլերեն
Page_count 304

Թեման՝ Այլ թեմաներ

Հակիրճ նկարագրություն

Ինչպե՞ս կառուցվեց համաշխարհային կորպորացիան, որը մրցակցում է այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Walmart-ը և Amazon-ը։ Ընդամենը 10 տարվա ընթացքում Ջեք Ման՝ անգլերենի նախկին ուսուցիչը, հիմնեց և կառուցեց Alibaba Group-ը: Ջեք Ման 21-րդ դարի Ռոկֆելլերն է։ Alibaba-ի բաժնետոմսերը 2014 թվականին ռեկորդներ սահմանեցին՝ հասնելով $25 մրդ: Դունկան Քլարքը առաջին անգամ հանդիպել է Ջեքին 1999 թվականին՝ փոքրիկ բնակարանում, որտեղ վերջինս հիմնադրել էր Alibaba-ն։ Հիմնվելով Alibaba-ի վաղ շրջանի խորհրդատուի փորձի և Չինաստանում երկու տասնամյակ ապրելու իր անձնական պատմության վրա՝ Կլարկը համացանցի ազդեցության տարածման ժամանակաշրջանում ներկայացնում է Alibaba-ի վերելքի մասին արժանահավատ և գրավիչ պատմություն։ Կլարկը բացահայտում է Alibaba-ի «հեքիաթը»՝ Չինաստանում տեղի ունեցող տնտեսական և սոցիալական խոշոր փոփոխությունների համատեքստում, վառ նկարագրելով առևտրի ոլորտում մի եզակի տիտանի պատմություն։

Հեղինակի մասին

Դունկան Քլարքը՝ Morgan Stanley-ի նախկին ներդրումային բանկիրն է։ Նա ավելի քան քսան տարի ապրել և աշխատել է Չինաստանում: Քլարքը ղեկավարել է ավելի քան հարյուր թիմեր BDA China-ում, ներդրումային խորհրդատվական ընկերությունում։ Նա դասախոսել է Սթենֆորդի համալսարանում, որտեղ նա հանդիպել է Ջեք Մային։

Ռեսուրս ստանալու հայտ

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն