Հակիրճ նկարագրություն
Բիզնեսում հաջողությունը կախված է հաճախորդների ձեռքբերումից և պահպանումից։ 39 փոքր գլուխներում Լին կիսվում է այն ամենով, ինչ սովորել է հյուրընկալության ոլորտում իր 40+ տարվա կարիերայի ընթացքում։ Նա սովորեցնում է ստեղծել այնպիսի միջավայր, որը ստիպում է հաճախորդներին վերադառնալ։ Լին ցույց է տալիս ոչ միայն, թե ինչու է հաճախորդը միշտ առաջնային, այլ նաև ներկայացնում է կանոններ՝ հաճախորդներին այնպես սպասարկելու համար, որ նրանք երբեք չցանկանան գործ ունենալ այլ կազմակերպությունների հետ։
Հեղինակի մասին
Լի Կոքերելը Walt Disney World-ի նախկին գործադիր փոխնախագահն է և զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Hilton Hotels և Marriott ընկերություններում։ Հյուրընկալության ոլորտում կարիերայի ընթացքում Կոքերելը ձեռք է բերել համաշխարհային հեղինակություն որպես հաճախորդների փորձառության մասնագետ։ Նա ելույթներ է ունենալում Fortune 100 ընկերություններում, կրթական հաստատություններում, ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև պետական գործակալություններում, այդ թվում՝ ԱՄՆ բանակում։