Ամենաարագը, ամենալավը, ամենաէժանը արտադրության պատմության մեջ

Author Քրիստոֆ Ռոզեր
Publish_date 05.08.2016
Lang Անգլերեն
Page_count 417

Ճյուղը՝ Արտադրություն

Թեման՝ Այլ թեմաներ

Հակիրճ նկարագրություն
Արդյունաբերական հեղափոխությունը, մեքենայացումը, շոգեմեքենան, համակարգիչները և ավտոմատացումը մեծապես նպաստել են արտադրական ինդուստրիայի զարգացմանը։ «Ամենաարագը, ամենալավը, ամենաէժանը» գրքում հեղինակը պատմում է, թե ինչպես է արտադրության գործընթացը զարգացել քարե դարից մինչև մեր օրերը՝ դառնալով ավելի արագ, ավելի լավ և ավելի էժան: Նա բացատրում է, թե ինչպես են տարբեր տեխնոլոգիական և հասարակական զարգացումները բարձրացրել արդյունավետությունը, թույլ տալով արտադրել ավելի որակյալ և մեծ քանակությամբ ապրանքներ՝ նվազագույն ջանքերով և ռեսուրսներով: Գիրքը ներկայացնում է գյուտարարների, ձեռներեցների և արդյունաբերողների պատմությունները՝ ուսումնասիրելով տեխնոլոգիայի, հասարակության, մեքենաների, նյութերի, կառավարման և հատկապես մարդկանց միջև փոխկապակցվածությունը:

Հեղինակի մասին
Դոկտոր պրոֆեսոր Քրիստոֆ Ռոզերը արտադրության փորձագետ է, Toyota-ի, McKinsey-ի և Bosch-ի շրջանավարտ և այժմ Կարլսրուեի կիրառական գիտությունների համալսարանի արտադրության կառավարման պրոֆեսոր։ Իր կարիերայի ընթացքում դոկտոր Ռոզերն աշխատել է գրեթե 200 տարբեր գործարաններում իրականացվող նախագծերի վրա, այդ թվում՝ ավտոմոբիլաշինություն, մեքենաշինություն, արևային մարտկոցներ, չիպերի արտադրություն, գազային տուրբինների արդյունաբերություն, թղթի արտադրություն, լոգիստիկա, էլեկտրական գործիքներ, ջեռուցում, փաթեթավորում, սննդի վերամշակում, կենցաղային տեխնիկա, անվտանգության տեխնոլոգիաներ, ֆինանսներ և այլն: Նա ավելի քան 50 գիտական մրցանակակիր  հրապարակման  հեղինակ է:

Ռեսուրս ստանալու հայտ

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն