Մեծացրեք Ձեր գործարանը, ավելացրեք Ձեր շահույթը

Author Թիմոթի ՄքԼին
Publish_date 2015
Lang Անգլերեն
Page_count 151

Ճյուղը՝ Արտադրություն

Հակիրճ նկարագրություն
Այս էլեկտրոնային գիրքը ուղեցույց է հաջողակ փոքր և միջին արտադրական գործունեություն վարելու համար: Այն ներառում է քեյսերի ուսումնասիրություններ, պրակտիկ օրինակներ, վիզուալներ և աղյուսակներ իրական արտադրողներից՝ առաջարկելով լուծումներ բիզնեսի առջև ծառացած խնդիրներին: Գրքում Թիմ ՄաքԼինը բացատրում է՝
— Ինչպե՞ս հավաքագրել ճիշտ մարդկանց և ձևավորել կազմակերպության կառուցվածքը,
— Ինչպե՞ս լիազորել մարդկանց՝ պատասխանատվություն ստանձնելու և ազատել Ձեզ ամենօրյա խնդիրներից,
— Ինչպե՞ս մշակել lean գործարանի հատակագիծ՝ արտադրողականության առավելագույն բարձրացման համար,
— Ինչպե՞ս կառավարել հումքը՝ կտրուկ նվազեցնելով պաշարները և պակասորդները,
— Ինչպե՞ս պլանավորել արտադրության ժամանակացույցը՝ կրճատելու առաքման տևողությունը և գոհացնելու հաճախորդներին,
— Ինչպե՞ս սկսել lean փոխակերպումը՝ սահմանափակ ռեսուրսներով։
Գիրքը մանրամասնում է, թե ինչպես են փոքր և միջին բիզնեսները տարբերվում խոշոր կազմակերպություններից և ինչու նրանց բարելավման մոտեցումը նույնպես պետք է տարբեր լինի: Ընդգրկելով փոքր և միջին արտադրողների ամբողջ կենսացիկլը՝ գրքի յուրաքանչյուր գլուխ անդրադառնում է փոքր և միջին բիզնեսների արտադրության տարբեր խնդիրների: 

Հեղինակի մասին
Թիմոթի ՄքԼինը արտադրության մասնագետ է՝ ավելի քան 25 տարվա փորձով որպես արտադրության կառավարիչ, խորհրդատու, բանախոս և հեղինակ: Նա ղեկավարել և աջակցել է ավելի քան 100 փոքր և միջին ձեռնարկությունների արտադրական գործընթացներին: Այս փորձը նա ամփոփել է «Մեծացրեք Ձեր գործարանը, ավելացրեք Ձեր շահույթը. Lean-ը փոքր և միջին արտադրական ձեռնարկությունների համար» գրքում:

Ռեսուրս ստանալու հայտ

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն