Հակիրճ նկարագրություն
Հեղինակները ներկայացնում են 3D տպագրության գործընթացը, վերահսկման գործոնները, նորարարական հայեցակարգերը և դրանց կիրառությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ճարտարապետության, ճարտարագիտության, բժշկության, ոսկերչության, կոշիկների արտադրության և ինդուստրիալ դիզայնի մեջ: Գրքում քննարկվում են հետևյալ թեմաները. 3D տպագրության տարբեր հատկանիշների դերը օպտիմալացման գործընթացում, հատուկ օպտիմալացման տեխնիկաներ, 3D տպագրության լաբորատոր մասշտաբից դեպի ինդուստրիալ կիրառությունների անցման քայլերը, օպտիմալացման նպատակով վերահսկող գործոնների հետ կապված մարտահրավերները։
Հեղինակների մասին
Համիդ Ռեզա Վանաեին դոցենտ է Փարիզի Լեոնարդո դա Վինչի համալսարանի Լեոնարդո դա Վինչի անվան բարձրագույն ճարտարագիտական դպրոցում (ESILV):
Սոֆիան Խելադին պրոֆեսոր է Փարիզի Արվեստների և արհեստների տեխնոլոգիական ինստիտուտում:
Աբբաս Չարխչին պրոֆեսոր է Փարիզի Արվեստների և արհեստների տեխնոլոգիական ինստիտուտում: