Հակիրճ նկարագրություն
Եթե մի օր սովորական նախիրի մեջ նկատեք արածող մանուշակագույն կով, վստահաբար, դա երկար կհիշեք և կպատմեք բոլորին։ Եվ բոլոր նրանք, ում կպատմեք, կգնան Ձեր նշած վայրը՝ հուսալով, որ մանուշակագույն կովը դեռ արածելիս կլինի։ Ձեր առաջարկը պետք է հենց այդպիսին լինի՝ յուրօինակ և չմոռացվող: Այսպես Ձեր մասին լուրերը արագ և արդյունավետ կտարածվեն։ Այս գրքում կգտնեք հարյուրավոր միջոց, որոնք Ձեր առաջարկը կդարձնեն արտասովոր:
Հեղինակի մասին
Սեթ Գոդինն ամերիկացի ձեռնարկատեր է, Yahoo!-ի մարքեթինգի նախկին ղեկավար, ինչպես նաև մարքեթինգի ոլորտում հաջողակ հեղինակ և բանախոս։ Իր աշխատություններում առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խորը հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար: