Հակիրճ նկարագրություն
Ներկայիս բարդ ներդրումային շուկայում Բարթոն Մալքիելի հեղինակավոր և մշտապես բեսթսելեր մնացող ուղեցույցը անհրաժեշտ է բոլոր ներդրողներին։ Սա այն առաջին գիրքն է, որ պետք է գնել ներդրումային պորտֆել ստեղծելիս։ Ներառում է տեղեկատվություն բորսայում շրջանառվող ֆոնդերի և զարգացող շուկաներում ներդրումային հնարավորությունների մասին։ Հեղինակն անդրադառնում է նաև «խելացի բետա» ֆոնդերին՝ ներդրումային կառավարման ոլորտի նորագույն մարքեթինգային հնարքին։
Հեղինակի մասին
Բարթոն Մալքիելը ամերիկացի տնտեսագետ է և A Random Walk Down Wall Street բեսթսելերի հեղինակ։ Նա առաջ է քաշել արդյունավետ շուկաների տեսությունը և եղել է պասիվ ներդրումային ռազմավարությունների ու ինդեքսային ֆոնդերի կողմնակից՝ մեծ ազդեցություն թողնելով ներդրումային աշխարհում։