Հակիրճ նկարգրություն
Ռեստորանների 90%-ը ձախողվում են, իսկ հաջողության հասածներն այդ առեղծվածային «X գործոնը» պատահականությամբ չեն հայտնաբերել։ Ֆինանսիստ, ռեստորանի սեփականատեր և խորհրդատու Ռոջեր Ֆիլդսը բացատրում է, թե ինչպես կարող է ռեստորանը գոյատևել իր առաջին տարում և պահպանել հաճախորդների հետաքրքրությունը երկար տարիներ։
Իրական start-up պատմությունների (ներառյալ՝ իր սեփական փորձառությունը) միջոցով այս համապարփակ ձեռնարկը քայլ առ քայլ առաջնորդում է ընթերցողին ռեստորանի բացման գործընթացում՝ սկսած գաղափարից ու գտնվելու վայրից մինչև ճաշացանկ, մթնոլորտ, անձնակազմ և, ամենակարևորը՝ շահույթ։
Հաշվի առնելով ժամանակի միտումները՝ այս էլեկտրոնային գիրքը շարունակում է մնալ կարևոր ռեսուրս սննդի արդյունաբերության մեջ երկարատև հաջողության համար։
Հեղինակի մասին
Ռոջեր Ֆիլդսն ուներ երկու հաջողակ ռեստորան Նյու Յորքում, նախքան Սան Ֆրանցիսկոյի ծովածոց տեղափոխվելը։ Նա հանդիսանում է Merchants Accounting Services-ի գործընկերը՝ ընկերություն, որը գրեթե երկու տասնամյակ ֆինանսական ծառայություններ է մատուցում ռեստորաններին և բարերին։