Հակիրճ նկարագրություն
Ինչպիսի՞ն կլինի մանրածախ առևտրի փորձառությունը 10, 20 կամ նույնիսկ 50 տարի անց, և ինչպե՞ս պետք է պատրաստվեն բոլոր ընկերությունները դրան: Հարյուր տարի առաջ մանրածախ առևտուր իրականացնելը պահանջում էր մեքենա՝ շենքեր և առևտրի կենտրոններ այցելելու համար։ Այժմ բավարար է միայն շարժական սմարթ սարք։ Այսօրվա բիզնես միջավայրում առկա է պրոդուկտների բազմազանություն, ինչի հետևանքով սպառողական արժեքներն ու մանրածախ առևտրի հաջողության շարժիչ ուժերը արմատապես վերասահմանվել են։ Ինդուստրիայի փորձագետներ Մայքլ Դարտը և Ռոբին Լյուիսը սահմանել են մանրածախ վաճառքի ոլորտի հիմնական միտումները, որոնք ձևավորելու են մանրածախ առևտրի ապագան և որոշելու են, թե ով է հաղթելու։ Պատկերացրեք աշխարհ, որտեղ զվարճանքը, փորձառությունը կամ արժեքները ավելի կարևոր են, քան պրոդուկտը։ Մոտենում ենք ժամանակին, երբ վաճառքը սկսվում ու ավարտվում է սպառողի մոտեցմամբ, և նոր բիզնես մոդելների ստեղծման անհրաժեշտությունը դառնում է առաջնային։ Amazon-ը, Uber-ը և AirBnB-ն միայն սկիզբն են. նոր տեխնոլոգիաները կշարունակեն զարգանալ և արմատախիլ անել գոյություն ունեցող բիզնես մոդելները։ Տեխնոլոգիապես հզորացած երիտասարդ սպառողական մշակույթի ի հայտ գալով՝ մանրածախ վաճառողները ստիպված կլինեն վերափոխել իրենց առաջարկները։
Հեղինակների մասին
Ռոբին Լյուիսը The Robin Report-ի գլխավոր գործադիր տնօրենն է, որը գիտելիքների վրա հիմնված ռազմավարական հաշվետվություններ է տրամադրում մանրածախ շուկայի C-մակարդակի ղեկավարներին։ Նա եղել է Goldman Sachs-ի մանրածախ խորհրդատվական դուստր ձեռնարկության՝ Vantage Marketplace-ի հիմնադիրը, որը տրամադրում է ռազմավարական տեղեկատվություն և խորհրդատվություն մանրածախ առևտրի բոլոր ոլորտների վերաբերյալ՝ աշխարհի տարբեր հատվածներում։
Մայքլ Դարտը փորձառու խորհրդատու է, որն ունի լայնածավալ փորձ բիզնես ռազմավարությունների մշակման և դրանց իրականացումը ղեկավարելու գործում։ Նա ճանաչվել է Consulting ամսագրի կողմից որպես իր 25 լավագույն խորհրդատուներից մեկը։ Բացի նրանից, որ հաճախ է մեջբերվում մամուլում, նա ելույթ է ունեցել բազմաթիվ խոշոր կոնֆերանսներում, այդ թվում՝ Նյու Յորքի Women’s Wear Daily Apparel & Retail CEO Summit-ում և Փարիզի Global Department Store Summit-ում։