Հակիրճ նկարագրություն
Մարդկանց մեծ մասի ֆինանսական դժվարությունների պատճառն այն է, որ նրանք տարիներ շարունակ սովորել են դպրոցում, բայց երբեք չեն սովորել փողի մասին: Որոշ մարդիկ աշխատում են ավելի քիչ, վաստակում ավելի շատ, վճարում ավելի քիչ հարկեր և սովորում դառնալ ֆինանսապես ազատ: Ռոբերտ Կիյոսակին ներկայացնում է ֆինանսական ազատության ուղեցույց: «Դրամական հոսքերի քառորդը» գրվել է նրանց համար, ովքեր ցանկանում են էական փոփոխություններ կատարել իրենց կյանքում և վերահսկել իրենց ֆինանսական ապագան: Ռոբերտի հարուստ հայրը սովորեցրել էր նրան, որ ֆինանսական կրթության պակասն է պատճառը, որ այդքան շատ մարդիկ իրենց ամբողջ կյանքի ընթացքում տքնաջան աշխատում են փողի համար, փոխարենը՝ պետք է սովորել, թե ինչպես ստիպել փողին աշխատել իրենց համար:
Այս գիրքը կփոխի Ձեր մտածելակերպը աշխատանքների, կարիերայի և սեփական բիզնես ունենալու վերաբերյալ և կոգեշնչի Ձեզ սովորել փողի այն կանոնները, որոնք հարուստներն օգտագործում են իրենց հարստությունը կուտակելու և ավելացնելու համար:
Հեղինակի մասին
Ռոբերտ Քիյոսակին ամերիկացի (ճապոնական ծագմամբ) գործարար, ներդրող, գրող և ուսուցիչ է։ Նա առավել հայտնի է իր «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքով։ Քիյոսակին հեղինակ է 22 գրքերի, որոնք վաճառվել են ավելի քան 26 միլիոն օրինակով։ Նա նաև մշակել է ուսուցողական «Կանխիկի հոսք 101» սեղանի խաղը՝ ֆինանսական ռազմավարություն զարգացնելու համար, ինչպես նաև դրա շարունակությունը՝ «Կանխիկի հոսք 202»։