Հակիրճ նկարագրություն
Եթե աշխատում եք փոքր բիզնեսում, պետք է իմանաք, թե ինչպես վաճառել: Սակայն ավանդական վաճառքի մեթոդները այլևս չեն աշխատում: Վաճառքի մեջ ամենակարևորը հարաբերություններն են: Իրական վաճառքը սկսվում է այն ժամանակ, երբ հասկանում եք հաճախորդների նպատակները և օգնում նրանց գնում կատարել, ոչ թե երբ ներկայացնում եք ստանդարտ առաջարկը: Ուրեմն, ինչպե՞ս առաջնահերթություն տալ հարաբերություններին և միաժամանակ հասնել ցանկալի արդյունքների։ «Վաճառքի թերապիան» վերջ է դնում հին վաճառքի մոդելին՝ առաջարկելով վարքագծային հոգեբանության վրա հիմնված նոր և արդյունավետ մոտեցում: Այն բնական և հեշտ կիրառելի է, քանի որ սովորեցնում է լինել այնպիսին, ինչպիսին Դուք կաք:
Հեղինակի մասին
Գրանտ Լեբոֆը Մեծ Բրիտանիայի առաջատար վաճառքի և մարքեթինգի մասնագետներից է, ով կենտրոնանում է նոր տեխնոլոգիաների և համաշխարհային ցանցի ազդեցության վրա։ Նա մարտահրավեր է նետում ավանդական վաճառքի և մարքեթինգի մոտեցումներին, որոնք չեն ապահովում արդյունքներ։ Լեբոֆը հոդվածներ է հրապարակում Daily Telegraph, The Independent, The Financial Times, The Daily Mirror և The Sun-ում, ինչպես նաև բազմիցս հանդես է եկել BBC և ԱՄՆ-ի ռադիոկայաններում։